Ամուլսարի՝ ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման վերաբերյալ հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+13.09 oC

Ամուլսարի՝ ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման վերաբերյալ հայտարարություն

14:45 17.09.2019

Հայաստանի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը պաշտոնական հայտարարություն է տարածել Ամուլսարի՝ ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման վերաբերյալ:  

«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրը գտնվում է կենսաբազմազանության առումով կարևոր վայրերից մեկում, ներառյալ «Կարևորագույն թռչնաբանական տարածքը» (IBA), «Էմերալդ տարածքը» (Emerald Site) և «Կարևորագույն կենսաբազմազանության տարածքը» (KBA):
Այն ապրելավայր է ավելի քան 25 տեսակ կենդանիների և առնվազն երկու տեսակ բույսերի համար, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հանքի շահագործումը, այլ սպառնալիքների հետ միասին, ոչնչացնելու է վտանգված տեսակների ապրելավայրը, ինչպես նաև ֆիզիկապես վնասելու է դրանց մեծ մասին:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» (ՇՄԱԳ) փաստաթղթով առաջարկված՝ տեսակների պահպանմանն ուղղված միջոցառումները բավարար չեն, իսկ կենսաբազմազանության վերաբնակեցման ծրագրում առաջարկված միջոցառումները թերի են և վերանայման կարիք ունեն: Այս փաստերը ներկայացված են նաև «ԷԼԱՐԴ»-ի վերջին հետազոտություններում։
Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի իրականացվել։ Չեն իրականացվել նաև տարածքում առկա սնկերի վերաբերյալ ուսումնասիրություններ, անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որոշ տեսակների վերաբերյալ՝ ոզնաթուփ մեխակի (Խոցելի), սիրիական սխտորագորտի (Խոցելի), անդրկովկասյան սահնօձի (Խոցելի), բեզոարյան այծի (Խոցելի) և Ապոլլոն թիթեռի (Խոցելի): Այս տեսակների պահպանման կամ վերաբնակեցման ծրագիր ներկայացված չէ:
Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության պահպանման ծրագիրը վերաբերում է հիմնականում մեկ բուսատեսակի` մատնունի ծիրանավորին և մեկ կենդանատեսակի` գորշ արջին: Կարմիրգրքյան այլ տեսակների պահպանման վերաբերյալ ծրագիր չի մշակվել կամ ներկայացվել:
Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության փոխհատուցման ծրագիրը հիմնականում սահմանափակվում է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ, որը կապ չունի Ամուլսարի հետ և այլ լանդշաֆտ ու էկոհամակարգ է: Այսինքն, պլանավորված ազգային պարկը չի կարողանա ապահովել համապատասխան կենսամիջավայր Ամուլսարում հայտնաբերված վտանգված տեսակների մեծ մասի համար և չի կարող համարվել որպես վերաբնակեցման ծրագիր:
ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներին, քանի որ Ամուլսարի տարածքում հայտնաբերվել են վերոնշյալ թվարկված բազմաթիվ կենդանատեսակներն ու բուսատեսակները՝ գրանցված Հայաստանի բույսերի և կենդանիների կարմիր գրքում:
2016 թվականին Ամուլսարի նախագիծը ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունն ստացել է առանց հաշվի առնելու Ջերմուկ քաղաքի բնակիչների կարծիքը, ինչը մենք համարում ենք մարդու իրավունքների ոտնահարում:
WWF-ի փորձագետների կողմից 2018 թվականին Ամուլսարում հայտնաբերված Ապոլլոն թիթեռը և ոզնաթուփ մեխակը կարող են համարվել որպես նոր էկոլոգիական գործոն, ինչն էլ պահանջում է հավելյալ ուսումնասիրություն և ներկա ՇՄԱԳ-ի չեղարկում, քանի որ վերջինս չի անդրադառնում այդ տեսակներին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ WWF Հայաստանը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրանքով՝ չեղյալ ճանաչել 2016 թվականին Lydian International-ին տրված ՇՄԱԳ-ը:
WWF-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին` Հայաստանի մաքուր և բարեկեցիկ ապագայի համար: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կանի առավելագույնը, որպեսզի իր ժողովրդի համար ապահովի հենց այդպիսի ապագա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:45 06.05.2025

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

22:36 06.05.2025

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

22:24 06.05.2025

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

22:16 06.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

22:11 06.05.2025

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...

SHANTNEWS

22:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP