22:18 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:30-ի սահմաններում Օձուն-Այգեհատ ավտճանապարհի 1-ին կմ հատվածում Օձունի բնակիչ, 32-ամյա Արման Բեժանյանի վարած Opel Zafira մակնիշի 36 LZ 137 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևոր, Աքորի գյուղի բնակիչ, 21-ամյա Արմինե Թամազյանը վայր է ընկել ավտոմեքենայից:
Ա. Թամազյանը տեղափոխվել է Օձունի առողջության կենտրոն, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո ժամեր անց սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված է20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր«Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...
20:22 06.05.2025
Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և ՎրաստանիցԱյսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...
20:15 06.05.2025
Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al ArabiyaYemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...
20:05 06.05.2025
Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետՀռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...