11:32 18.09.2019
Այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում նախատեսված փակ նիստին հրավիրված էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. մինչ նիստը լրագրողները զրուցել են նրա հետ՝ հարցեր ուղղելով այն մասին, թե արդյոք արդարացված են հրաժարականի մասին լուրերը: Տոնոյանը պատասխանել է.
«Ինչպես տեսնում եք, արդարացված չէ, չի քննարկվել: Չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնացված աշխատանք է տարվում՝ որպես կառավարության անդամ»:
Լրագրողները խնդրել են մեկնաբանել ԱԱԾ տնօրենի հրաժարականն ու հրաժարականի տեքստը, ինչը Տոնոյանը հրաժարվել է անել՝ ասելով.
«ԱԱԾ տնօրենի հրաժարականը չեմ կարող մեկնաբանել, որովհետև անհատական որոշում է եղել, տեքստի բովանդակությունը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա հեղինակի իրավասությունն է, կարծում եմ, որ Վանեցյանը դա կանի: ԱԱԾ տնօրենն իմ ընկերն է, տարիուկես սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանությունները իրեն»:
Նա, այնուամենայնիվ, ասել է, որ իր կարծիքով` առանց պատճառի չի լինում հրաժարականը: Ինչ վերաբերում է ոստիկանության պետի հավանական հրաժարականին, ասել է, որ այդ մասին որևէ բան չգիտի:
Լրագրողները հետաքրքրվել են նաև պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հավանական հրաժարականների մասին՝ հիշեցնելով, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը խնդիրներ էր տեսնում:
Նախարարն արձագանքել է.
«Ապրիլյանի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովից չեն հրաժարվել, խոսվել է, որ ՊՆ-ում այդ հանձնաժողովի արդյունքում պաշտոնանկություններ են սպասվում, հանձնաժողովն աշխատանքները կավարտի, կտեսնենք, մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովի աշխատանքը: Արդյունավետ է այս պահին, որովհետև տեղեկությունները, որ ստանում են, կարծում եմ, որ բավարար են լինելու: Մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռևս 2016թ-ից սկսած նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանքներ են կատարել: Ամեն ինչ հնարավոր է, բայց այս փուլում չեմ կարող ասել, նորմալ է ամեն ինչ, տրամադրություններդ բարձր, ամեն ինչ նորմալ է»:
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...