15:11 18.09.2019
Ի՞նչ հիմքերով է ԱԺ «Իմ քայլ» խմբակցությունը կազմում ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծը: Այսօր ԱԺ-ում այս և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերին է անդրադարձել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Սահմանադրությամբ նախատեսված հիմքերը կարող են լինել հրաժարականի պահանջի հիմքում: Այն, որ չի քննարկել Վահե Գրիգորյանի դիմումը, դա ևս կարող է դիտվել որպես կարգապահական խախտում, ես չեմ հասկանում, թե այդ գործընթացը ինչպես կարող էր տեղի ունենալ: Ենթադրենք, հանգում ենք նրան, որ խախտումներով է ներկայացրել, որպես դատավոր ներկայացրել է դիմում, և կոլեգիալ մարմինները կարող են խոսել ակտերի միջոցով, որևէ ակտ առ այն, որ դիմումը քննարկվել է ու մերժվել նրա համար, որ պատշաճ եղանակով չի ներկայացվել, չկա: Եթե որոշումն այդ հարցով կայացնում է ՍԴ-ն, ապա խոսում է փաստաթղթերի միջոցով, նման փաստաթուղթ ես չեմ տեսել: Դատավորի դիմում է եղել, ու առնվազն դիմումին արձագանք պետք է լիներ: Հնարավոր է, չէ՞, ասել՝ դուք պատշաճ սուբյեկտ չեք, ուսումնասիրել ենք հիմքերը, չկան, որտեղի՞ց պետք է տեղեկանամ, որ հարցին պատշաճ արձագանք եղել է: Մերժումը ևս արձանագրվում է»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ հիմնավորել է Վարդանյանը:
Նա նշել է, որ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, երբ դրվի շրջանառության մեջ, բոլորը կտեսնեն: Նշել է, որ ԱԺ խմբակցությունն է ներկայացնում, իսկ ընթացակարգը հետևյալն է. համապատասխան նախագիծ ներկայացնելուց հետո պետք է ներկայացվի գլխադասային հանձնաժողով: Գլխադասային հանձնաժողովի հարցը պետք է լուծի ԱԺ նախագահը:
Լրագրողները հարց են ուղղել նաև Ռ. Քոչարյանի պաշտպանների այն դիտարկման վերաբերյալ, որ «Իմ քայլի» այս նախաձեռնությունն ազդել է դատարանի որոշման վրա, Վարդանյանը արձագանքել է.
«Վայ այն դատարանին, որը պետք է առաջնորդվի նրանով, որ ԱԺ-ում ինչ-որ նախագծի մասին են խոսում, ու ինքը, շեղվելով լիազորություններից, կայացնի այլ որոշում, եթե կարող է ազդի դատավորի համոզմունքի վրա, երկու գործընթացները փոխկապակցված չեն: Հիմքը հայտնաբերելուց հետո երկշաբաթյա ժամկետ կա, որի ընթացքում է ամեն ինչ արվում»:
Լրագրողները հարցրել են նաև այն մասին, որ վերջին խոսքը ՍԴ-ինն է, որքանո՞վ է հավանական, որ «Իմ քայլի» տեսակետը առնվազն 6 դատավորի տեսակետի հետ կհամընկնի:
«ՍԴ-ն ինքը պետք է առաջարկի հեղինակությունը և որոշում կայացնի, որով կապացուցի, որ գործ չունենք քաղաքական մարմնի հետ: Ես մեծ ակնածանք ունեմ դատական իշխանության նկատմամբ ու հավատում եմ, որ խնդիրներն ունակ են լուծել հենց դատավորները»,- ասել է Վարդանյանը:
Որպես կարևոր հիմք՝ նա ընդգծել է Սահմանադրական դատարանի քաղաքականացված լինելը:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...