16:17 18.09.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է օրերս Լատվիա կատարած պաշտոնական այցի մանրամասներին: Նա մասնավորապես խոսել է այդ երկրի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ու խորհրդարանի փոխխոսնակի հետ ունեցած բարեհաջող հանդիպման մասին:
«Անցած շաբաթ` սեպտեմբերի 10-ին, Լատվիայի Սաեյմայում հանդիպել եմ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգներին:
Շնորհակալություն հայտնեցի Սաեյմայի գործընկերներին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջիններից մեկը վավերացնելու համար:
Հուսամ՝ աջակցությունը կշարունակվի նաև համաձայնագրի իրականացման ընթացքում՝ հանուն Հայաստանում իրական ժողովրդավարության, հանուն իրական բարեփոխումների:
Հ. Գ. Լատվիայում ընդամենը մեկ օր եմ եղել՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանները առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովի հրավերով»,- մասնավորապես գրել է Լենա Նազարյանը:
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...
17:32 06.05.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետՄայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու […] ...