17:26 18.09.2019
Հայաստանի և Վրաստանի միջև շարունակում են վիճելի համարվել Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց եկեղեցիները: Դրանք Հայաստան-Վրաստան հարաբերություններում, բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացքում, մշտապես օրակարգի մաս են դառնում:
Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը չի ավարտվել: Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ քանի դեռ պետական սահմանի սահմանազատումն ավարտված չէ, եկեղեցու գտնվելու վայրն օրինականորեն որոշված չի կարող լինել:
«Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը չի ավարտվել: Կառավարության սահմանազատման հանձնաժողովի մակարդակով կողմերը պայմանավորվել են պետական սահմանի 160 կմ երկարության վերաբերյալ (մոտավորապես 71%): Աշխատանքներ են տարվում սահմանի մնացած՝ գրեթե 65 կիլոմետրը համաձայնեցնելու ուղղությամբ:
Սահմանազատման աշխատանքների ավարտման ամսաթիվը կախված է կողմերի միջև սահմանի ողջ երկարության հնարավոր համակարգումից: Ինչ վերաբերում է Խուճապի վանքին, ապա նրա գտնվելու վայրը չի կարող օրինականորեն որոշվել, քանի դեռ չի ավարտվել պետական սահմանի սահմանազատումը»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Երեկ Վրաստանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը ավարտված է, և Խուճապի վանքը փոխանցվել է հայկական կողմին:
Հիշեցնենք, որ երբ տարիներ առաջ Հայ Առաքելական եկեղեցին և Վիրահայոց թեմը սկսեցին առաջ քաշել թեմին կարգավիճակ տալու և վեց եկեղեցիներ (մեկը՝ Ախալցխայում, հինգը՝ Թբիլիսիում) թեմին վերադարձնելու պահանջը, վրացական կողմը պահանջեց Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցիներ, որոնք քաղկեդոնական են և որոնցում պահպանվել են վրացական արձանագրություններ:
Հայ Առաքելական եկեղեցին պնդում է, որ վրաց եկեղեցու կողմից պահանջվող եկեղեցիները՝ Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց, ունեն քաղկեդոնական անցյալ, բայց դրանք հայկական են՝ կառուցվել են հայի ձեռքով և հավատի տուն են եղել քաղկեդոնականություն կամ ուղղափառություն ընդունած հայերի համար:
Կիրանց եկեղեցի
Քոբայրի եկեղեցի
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...