Գյումրիում եռօրյա ռոք փառատոն կանցկացվի. ռոքը կհնչի կամարների տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Գյումրիում եռօրյա ռոք փառատոն կանցկացվի. ռոքը կհնչի կամարների տակ

14:30 19.09.2019

Սեպտեմբերի 22-24-ն առաջին անգամ Գյումրիում կանցկացվի «Դալան ֆեստ» ռոք փառատոնը: Ներկայացվելու է լենինականյան ռոք երաժշտության պատմությունը, որը սկիզբ է առել 1960-ականներին ու հնչել շենքերի դալանների՝ կամարների տակ:

Խորհրդային միությունում ռոք երաժշտությունը թեև արգելված էր, այնուամենայնիվ, քաղաքային մշակույթի անբաժանելի մասն էր: Այդ երաժշտությունը հնչեցնում էր հայտնի «Բամբիռ» խումբը: Փառատոնը կազմակերպել են մշակույթի նախարարությունը, Գյումրիի քաղաքապետարանը, «Մանուկյան» ընկերությունը: Կազմակերպիչներն այսօր մամուլի ասուլիսով են հանդես եկել:

«Բամբիռի» հիմնադիր Ջագի որդին՝ Նարեկ Բարսեղյանը, հորից լսածներն է պատմում: Տիգրան Մեծ, նախկին Ինտերնացիոնալի փողոցի այս կամարը երկար տարիներ Լենինականի մտավորականների հավաքատեղին է եղել: Խորհրդային տարիների խիստ գրաքննությունից հեռու, գիշերային ժամերին են այստեղ հավաքվել, արգելված ռոք երաժշտություն լսել ու իրենց ազատ գաղափարներով լցրել: Ռոք երգիչները ենթարկվում էին հետապնդումների, ռոք երաժշտությունն էլ թույլ չէին տալիս, որ պոպուլյար դառնար: Մարդիկ ավելի հաճախակի էին հավաքվում ու ունկնդրում քաղաքի ամենահայտնի ռոք խմբի՝ «Բամբիռի» երաժշտությունը:

Խմբի «Եկեք երգենք» երգը հենց կամարի տակ անցկացրած հավաքներից է ծնվել: Նարեկի համար այս կամարը լեգենդար է` հայկական ռոքնռոլի կամարն է: Վստահ ասում է` այստեղից էլ միլիցիան մարդկանց հավաքած կլինի արգելված երաժշտություն լսելու համար: Այս կամարի կենսագրությունն ընդհատվեց 1980-ականների վերջին, գուցե այն պատճառով, որ ռոքն այլևս արգելված չէր:

Մոտ 20 տարի դալանների տակ որևէ միջոցառում չի եղել: Քաղաքի կամարները նորից դարձնել ռոք համերգների լավագույն վայրեր… Այս նախաձեռնությունը իրականանում է: Կազմակերպիչները որոշել են Գյումրիում Անկախության 28-րդ տարեդարձը նշելու լավ առիթը բաց չթողնել ու փառատոնն անցկացնել սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին:

Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի խոսքերով` Գյումրիում մշակութային կյանքը պետք է դուրս բերել համերգային, դահլիճային տարածքներից, պետք է հնարավորինս հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներին և խմբերին, և դրանք պետք է կազմակերպել ոչ ֆորմալ կերպով:

Ծրագրի պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանն էլ նշում է, որ 3 համերգ է լինելու, նաև կան այլ դալաններ, մյուս տարի էլ դրանցում համերգներ կանցկացնեն: Դալաններն անխնամ վիճակում են: Գյումրիի քաղաքապետարանը հանձն է առել դրանք բարեկարգել ու լուսավորություն ապահովել:

«Բամբիռը» փառատոնի ժամանակ դալանները զիջելու է երիտասարդ ռոք խմբերին: Քաղաքի 3 դալանների տակ 3 ռոք խումբ է համերգային ծրագրով հանդես գալու` Երևանից «Խնձորի սոկ» և «Տիեզերք բենդ» համույթները, Գյումրիից՝ «Ռոզեն թալը»:

Այս նախագծով հնարավորություն կստեղծվի քաղաքի մոռացված դալանները ուշադրության կենտրոնում պահել: Փառատոնից հետո կամարների տակ ցուցանակներ են փակցվելու, որտեղ եռալեզու տարբերակով կգրվեն քաղաքի ռոքի, ջազի, նաև աշուղական արվեստի պատմությունները:

Նախատեսվում է քաղաքում աշուղական փառատոն ևս կազմակերպել, որտեղ կվերականգնվեն նաև մեջլիսները: Աշուղական փառատոնի համար դեռ շատ անելիքներ կան:

Հնարավոր է` գարնանը այն մեկնարկի, իսկ «Դալան ֆեստը» կդառնա ամենամյա: Փառատոնին մասնակցելու հնարավորություն այս անգամ չեն ունեցել շատ ռոք խմբեր, նրանք դալանների տակ հանդես կգան հաջորդ տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

23:49 30.04.2025

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...

BACK_TO_TOP