11:30 19.09.2019
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է շրջակա միջավայրի նախարարին: ՀԲՃ դիմումում, մասնավորապես, ասված է.
«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված նախարարության վերջին գործողություններից հանրությանը հայտնի է դարձել, որ նախարարությունը ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի հիման վրա գրություն է ուղարկել կառավարությանը, որ վերջինս հանձնարարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կրկին ստուգումներ իրականացնել։
Սակայն ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքի և փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի համաձայն՝ այդ գործընթացում դերակատարում ունի նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Սույն դիմումով առաջարկում ենք, որ փորձաքննական կենտրոնը վերլուծի վերոնշյալ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի առկայությունը և իրականացնի կարգի համապատասխան կետերում նշված անխտիր բոլոր գործառույթները: Կարծում ենք, որ ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի, ձեր նախարարության կառավարությանն ուղղված գրության, ինչպես նաև մինչ այդ՝ 2017-2018թթ հրապարակված, միջազգային փորձագիտական զեկույցների մեջ կան բազմաթիվ իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս ուժը կարցրած ճանաչել այս ծրագրին 2016թ-ի ապրիլի 29-ին տրված փորձաքննական դրական եզրակացությունը։
Խնդրում ենք նաև քննության առնել այն փաստը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի և գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետևանք։ Մինչդեռ, արդեն շինարարական փուլում նման երևույթը նոր էկոլոգիական գործոն է, որ հորդառատ անձրևների և հեղեղումների գնահատման բացակայության պարագայում ի հայտ է եկել 2018թ-ին և առաջացրել անհրաժեշտություն գնահատել ծրագրի ազդեցությունը Արփա գետի վրա մասնավորապես ցիանիդով կույտային տարալվացման հարթակի տարածքից։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը միշտ նշել է, որ Արփա գետի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու, սակայն արդեն շինարարության փուլում այդ պնդումն ու պարտավորությունը խախտվել է։
Սույն գրությանը կից ներկայացնում ենք «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած երկու տեղեկանքները՝
1․ Տեսչական մարմնի պատասխանը ՀԿ-ին,
2․ «Լիդիան Արմենիա» ընկերության գրությունը տեսչական մարմնին։
Խնդրում ենք ձեռնարկված գործողությունների մասին մեզ տեղյակ պահել»։
16:36 06.05.2025
Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազությունՀակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […] ...
16:30 06.05.2025
Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբՄայիսի 6-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, տեղակալների, դեսպանության գործերի հավատարմատարների՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա […] ...
16:18 06.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 15 ծրագրային հայտ: ...
16:12 06.05.2025
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: […] ...
16:06 06.05.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ: ...
16:00 06.05.2025
Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասինՀրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: ...