Պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների գործընթաց. «Ժառանգություն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+19.09 oC

Պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների գործընթաց. «Ժառանգություն»

12:20 19.09.2019

«Ժառանգություն» կուսակցությունը, գնահատելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայաստանյան վերջին զարգացումներն առավել ցայտուն դարձրին պետական կառավարման համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամային իրողությունները, որոնց մասին քանիցս բարձրաձայնել ենք: Ցավով արձանագրում ենք, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի ականների մասին իրականություն են դարձել:

Ամուլսարի շուրջ ծագած հանրային անհամերաշխության դրսևորումները, Սահմանադրական դատարանի հանդեպ մոտեցումների ծայրահեղացումը, ընդհանուր դատաիրավական համակարգի և ուժային կառույցների անհամարժեք գործողությունները, ԱԱԾ տնօրենի հրաժարականի քաղաքական հայտարարությունը և դրան հաջորդած պաշտոնական արձագանքները, «Մարտի մեկի» դատաքննության ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ բարձրացած տագնապը ցույց են տալիս, որ իշխող քաղաքական ուժը և խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ շեշտը դնում են անձերի թիրախավորման վրա՝ խորացող ճգնաժամին համակարգային քաղաքական, օրենսդրական լուծում տալու փոխարեն:

«Ժառանգությունը» համոզված է, որ Նոր Հայաստանի հեղափոխական արժեքները վտանգվում են, ուստի հանրային վստահության բարձր քվե ստացած վարչապետը պետք է նոր քայլ կատարի և «Կանգ առ՛»-ի ու գալիքի համապատկերում համախմբի ինքնիշխան ու ժողովրդավարական, արդար Հայաստանի արժեհամակարգի դավանորդ քաղաքական ուժերին:

Պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջին համարժեք գործընթացը, որի շնորհիվ օրինական և համապարփակ հանգուցալուծում կստանա ՍԴ ճգնաժամը, պետք է ավարտին հասցնել ընտրական օրենսդրության սկսված, բայց այդպես իրականություն չդարձած փոփոխությունները, կուսակցությունների մասին նոր օրենքի մշակումները, որոնք հնարավոր կդարձնեն հանրային բաց և թափանցիկ գործունեություն ծավալող կուսակցությունների գոյությունը՝ կանխելով արկածախնդիրների ու վարձկանների մուտքը հայ քաղաքական դաշտ դրսից ու ներսից: Հին համակարգի ռեստավրացիան պետք է բացառվի:

«Ժառանգությունը» կողջունի մեր պետականության և ինքնիշխանության առջև ծառացած այս երեք հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ կատարվելիք իշխանության բոլոր քայլերը՝ ի սպաս դնելով իր ողջ կարողություններն ու ներուժը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

14:52 06.05.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության […] ...

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

14:35 06.05.2025

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

14:27 06.05.2025

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

Ֆրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

14:20 06.05.2025

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

14:14 06.05.2025

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

13:55 06.05.2025

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...

BACK_TO_TOP