14:11 19.09.2019
Երեկ Արարատի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել. մարզի բժշկական կենտրոն է տեղափոխվել 52-ամյա մի բնակիչ` մարմնի տարբեր մասերին կծածի հետքերով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կծածի հետքեր են եղել 52-ամյա տղամարդու դեմքին, ձեռքին։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդը վնասվածքը ստացել է իրենց շենքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Նրա և հարևաններից մեկի միջև հանկարծակի վեճ է սկսվել, որի ժամանակ երիտասարդ հարևանը կծել է նրա այտը։
Տղամարդը փորձել է կացնով պաշտպանվել, սակայն ապարդյուն, քանի որ երիտասարդի կինն էլ ձեռքն է կծել։ Հարևանները միջամտել են թեժ կռվին ու տղամարդուն հասցրել հիվանդանոց։
13:55 06.05.2025
ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...
13:43 06.05.2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերըԻսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...
13:37 06.05.2025
Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից․ Չինասստանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից, եթե իսկապես մտադիր է երկխոսություն սկսել Չինաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չինական ապրանքների վրա մաքսատուրքերի հնարավոր նվազեցման մասին։ «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է լուծել խնդիրը երկխոսության և բանակցությունների միջոցով, […] ...
13:30 06.05.2025
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ «Մայիսի 9-ին՝ ժամը 19:45-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան»,-նշված է հաղորդագրության մեջ: Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: ...
13:23 06.05.2025
Politico. Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը ներկայացնել մայիսի 6-ինԵվրոպական հանձնաժողովը նախատեսում է երեքշաբթի օրը՝ «շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո», ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը, որը կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, պնդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ «Շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո Եվրոպական հանձնաժողովը մտադիր է երեքշաբթի օրը ներկայացնել պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այն կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց։ ԵՄ երկրների […] ...
13:17 06.05.2025
Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ ԼավրովԳրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա նրանք միավորվել են մեր դեմ՝ նացիզմի դրոշի ներքո, և բառի բուն իմաստով՝ աջակցելով Զելենսկու բացահայտ ռասիստական, հակառուսական ռեժիմին, որը ջահերով երթեր է անցկացնում, մարտիկներին՝ թևքերին նացիստական դիվիզիայի նշաններով, նետում է մսաղաց։ Եվ ինչպես «Անհավանական» գործողության շրջանակներում, […] ...