Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ հասցեներում գազ չի լինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ հասցեներում գազ չի լինի

22:09 19.09.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը   18։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/1, 31/2, 31/3, 31/4,  ժամը 10։00-ից մինչև ժամը 14։00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 12, 24, 26, 27, 28, 29, 33, 35, Սայաթ-Նովայի փողոցի  թիվ 2, 4, 6, 8, իսկ ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան, Երիտասարդական, Քանաքեռի, Դարանի, Եղբայրության, Պիոներական փողոցների, Հանրապետության փողոցի վերջնամասի և Սարալանջ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսները

12:12 06.05.2025

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսները

ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

12:05 06.05.2025

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...

SHANTNEWS

12:00 06.05.2025

SHANTNEWS

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:46 06.05.2025

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ  դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

11:34 06.05.2025

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...

Իրազեկում․ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

11:23 06.05.2025

Իրազեկում․ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում Հարգելի’ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): «Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ […] ...

BACK_TO_TOP