Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. Փաշինյան

15:09 20.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը և Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր խորհրդակցության նպատակը հետևյալն է. հաշվի առնելով նաև իրավապահ համակարգում տեղի ունեցած կադրային նշանակալի փոփոխությունները՝ ամփոփել կոռուպցիայի դեմ պայքարի վերջին ավելի քան 1 տարվա արդյունքները և այս հարցի կապակցությամբ կողմնորոշվել մեր հետագա անելիքների շուրջ:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետև դա չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլև ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի:

Եվ ընդհանրապես, ուզում եմ արձանագրել, որովհետև դա սովորաբար հայտնի հանգամանքների բերումով այդպես էլ ընկալվում է, երբ ասում ենք կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ հասկանալի պատճառներով միշտ նկատի են առնվում նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, որ մենք այո՛, դա նկատի ունենք, բայց միայն դա նկատի չունենք և նույնքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարն այսօրվա իմաստով, այսօրվա պետական կառավարման համակարգի իմաստով:

Եվ ես հույս ունեմ, որ մենք այսօրվա քննարկումների արդյունքում նաև կապահովենք իրավապահ համակարգի փոխգործակցության լիարժեքությունը, որովհետև այս ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել նաև այս ոլորտում: Իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար ունի մի քանի կարևոր նպատակ, դրանցից մեկի մասին ես արդեն ասացի, որը պրոֆիլակտիկ նպատակն է, որ մենք բացառենք կոռուպցիոն երևույթի վերարմատավորումը Հայաստանի պետական կառավարման համակարգում:

Երկրորդ ուղղությունը ևս շատ կարևոր է, որ պետությանը և ժողովրդին հասցված վնասները վերականգնվեն: Իհարկե, մեկ տարի 4-5 ամիսների տվյալներով մոտավորապես 51 մլրդ դրամ արդեն վերականգնել ենք, որը սկզբունքորեն փոքր գումար չէ, բայց, ըստ էության, նաև այն տեղեկատվությունը, որ մենք ունենք և գեներացրել ենք, ձևավորել ենք, մեզ հիմք է տալիս ասելու, որ իրականում այստեղ շատ ավելի մեծ անելիք կա:

Հաջորդ կարևոր ուղղությունը Հայաստանում, ի վերջո, այս առումով նաև կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունն է: Քանի որ գիտեմ, որ հարակից մեկնաբանություններ են լինելու, մեր այս գործողությունները միևնույն ժամանակ չպետք է որևէ կերպ լինեն կամ ընկալվեն որպես ռեպրեսիաների գործընթաց: Սա նույնպես շատ կարևոր է: Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը որևէ կերպ չվնասվի և հակառակը, ամեն մի նման գործողություն և ամեն շարժում այդ ուղղությամբ ավելի ուժեղացնի մեր երկրի ոչ միայն իմիջը, այլև այդպիսին լինելու իրականությունը»:

Այնուհետև քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

12:47 09.07.2025

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

12:39 09.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP