Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Armtimes.com

16:42 20.09.2019

Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է: Նա Հայաստանում ընդամենը մեկ անգամ էր եղել. 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ որպես դիտորդ: Armtimes.com-ի հետ զրույցում դեսպանն անկեղծացել է՝ այն ժամանակ նա նույնիսկ չէր պատկերացնի, որ Հայաստանում կհայտնվի որպես դեսպան:

– Սերգե՛յ Պավլովիչ, շուրջ մեկ տարի առաջ՝ հայկական իրադարձությունների ժամանակ, ռուս լրագրողներից ու քաղաքագետներից շատերը համոզված էին, որ Հայաստանում տեղի է ունենում գունավոր հեղափոխություն՝ ի վնաս Ռուսաստանի շահերի: Հայաստանում իշխանափոխությունից հետո անցել է ավելի քան մեկ տարի. ինչ եք կարծում՝ այդ մտավախությունները փարատվե՞լ են:

– Կարծում եմ՝ պետք չէ դիտարկել Մոսկվայի քաղաքականությունը լրագրողների ու քաղաքագետների տեսանկյունից. այն «հեռարձակում» են պետության պաշտոնատար անձինք: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է. բոլոր քաղաքական գործընթացները պետք է տեղի ունենան օրենքին խիստ համապատասխան, խաղաղ երկխոսության միջոցով և առանց որևէ արտաքին միջամտության: Լինելով ռազմական դաշնակիցներ՝ մենք շատ զգուշորեն ենք վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և քաղաքացիների ընտրությանը. չէ՞ որ մեզ համար կարևոր է մեր եղբայրական երկրի ճակատագիրը: Եթե հիշում եք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին շնորհակալություն հայտնեց նման դիրքորոշման համար՝ այն անվանելով «հարգելի»:

Շատ կարևոր է, որ մենք կարողացանք պահպանել հարաբերությունների շարունակականությունը, և այսօր ունենալով ավելի քան 200 պայմանագրերից ու համաձայնագրերից բաղկացած ամուր հիմք՝ մենք շարունակում ենք միասին ամրապնդել ու զարգացնել մեր ռազմավարական համագործակցությունը: Ակտիվ է բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսությունը: Արդյունավետ աշխատում են միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական կապերը: Շարունակում են զարգանալ նաև ռուս-հայկական տնտեսական հարաբերությունները:

Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ մեր կապերը ամուր են և զարգանում են դաշնակցային ոգով: Ավելին՝ ակնհայտ է՝ երկու կողմերը հասկանում են, որ մեր բարեկամությունը, դաշնակցությունը բխում է ռազմավարական շահերից՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:

Ակնհայտ է ռուսական կողմի ուշադրությունը Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ: Որոշ ռուս քաղաքական գործիչներ պնդում են, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում, Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքները հաճախ մի տեսակ միակողմանի են լուսաբանում այդ դատավարությունը, տարբեր փորձագետներ պարբերաբար պնդում են, որ Վլադիմիր Պուտինը չի խրախուսում այս դատավարությանը, իսկ երբ Դուք վերջերս հանդիպեցիք Ռոբերտ Քոչարյանի հետ, հայ լսարանի մոտ այլևս ոչ մի կասկած չմնաց, որ վերոնշյալ փորձագետների խոսքն անհիմն չէ: Ինչ եք կարծում՝ հնարավոր չէ՞ սպասել դատական գործի վերջնական արդյունքին, որ խուսափեինք անտեղի բարդացումներից, և իրականում կարո՞ղ է այդ հարցը բարդացնել երկու երկրների հարաբերությունները՝ լայն իմաստով:

– Պատասխանելով Ձեր հարցի առաջին մասին՝ ընդգծեմ, որ պաշտոնական ռուսական դիրքորոշումը լավ հայտնի է: Այն ներկայացվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը 2018թ. հուլիսի 31-ին Մոսկվայում ԶԼՄ-ի համապատասխան հարցին տրված պատասխանում: Ակնհայտ է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Ս. Քոչարյանի գործով դատավարության թեման մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում: Միաժամանակ այն, ցավոք, դարձել է տարբեր մեկնաբանությունների, զրպարտությունների ու շահարկումների առարկա, որոնք արտացոլվում են հայկական ԶԼՄ-ներում:

Մենք բազմիցս բախվել ենք այնպիսի իրավիճակների, երբ որոշ լրատվամիջոցներ, որոնք ձգտում են ստվեր գցել եղբայրական ռուս-հայկական հարաբերությունների վրա, նպատակաուղղված հրահրում են այս թեման՝ ելնելով սեփական շահերից: Նման քաղաքականության մի օրինակ էր իմ հանդիպումը Ռ. Ս. Քոչարյանի հետ: Ինչպես արդեն ասել եմ, խոսքը բնականոն մասնագիտական շփումների մասին է իմ՝ որպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ կացության երկրում տարբեր քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ շփման շրջանակներում: Բացի այդ, Ռ. Ս. Քոչարյանը Հայաստանի նախկին ղեկավարն է, որը 10 տարվա ընթացքում աշխատել է հանուն մեր երկրների միջև հարաբերությունների հիմքի ամրապնդման:

Եվս մեկ օրինակ՝ շահարկումները, որոնք առաջացրել են Ռ. Ս. Քոչարյանի հասցեին վերջինիս հոբելյանի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի շնորհավորանքը: Իմ հայ գործընկեր, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վ. Ս. Տողանյանը, կարծում եմ, տվել է սպառիչ գնահատական՝ նշելով, որ նշված շնորհավորանքի մեջ «ոչ մի արտառոց բան» չկա, և որ առավել ևս «խոսք էլ չի կարող լինել Հայաստանի ներքին գործերին որևէ միջամտության մասին»:

Ուստի կարծում եմ, որ արհեստականորեն է բարդացվում: Դրանից ելնելով՝ կարող ենք պնդել, որ լայն իմաստով այս հարցը խոչընդոտ չէ մեր երկրների միջև ռազմավարական զարգացման ճանապարհին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

17:00 09.07.2025

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

16:52 09.07.2025

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:45 09.07.2025

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...

Հրդեհ Վեդի քաղաքում

16:36 09.07.2025

Հրդեհ Վեդի քաղաքում

Հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է

16:33 09.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 110-ի, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Հաստատվել է առնվազն 110 մարդու մահը», – հաղորդել է հեռուստաալիքի կայքը ՝ հղում անելով Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթին։ Նահանգապետի խոսքով՝ միայն Քեր շրջանում անհետ կորած է համարվում 161 մարդ, իսկ մյուս շրջաններում անհետ կորած է համարվում առնվազն […] ...

Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

16:20 09.07.2025

Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական Միությունը չի կարող հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար։ Ի վերջո, Ռուսաստանից եկող սպառնալիքը մնում է լուրջ, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը։ «Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար։ Եվրոպան պաշտպանելը […] ...

BACK_TO_TOP