Հրայր Թովմասյանի սանիկին` ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետին, մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Հրայր Թովմասյանի սանիկին` ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետին, մեղադրանք է առաջադրվել

16:02 20.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. ընթացքում դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների և պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից և Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի կողմից (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ), իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083  ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ բաժնի վարիչը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտելով «ՀՀ ԱԺ պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի ձևերը սահմանելու մասին որոշումները, 2015-2017 թվականների ընթացքում սահմանված տեխնիկական բնութագրին  չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 – 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, ձեռք է բերել 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ», որի համար փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար:

Սակայն հիշյալ մեդալների փոխարեն մատակարարվել են նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ, պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված, ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողությամբ մեդալներ, ինչի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

15:23 09.07.2025

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

15:15 09.07.2025

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

Իրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

15:07 09.07.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...

SHANTNEWS

15:00 09.07.2025

SHANTNEWS

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է.  Ժաննա Անդրեասյան

14:57 09.07.2025

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

14:48 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

BACK_TO_TOP