18:38 20.09.2019
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, այսօր կայացած դատական նիստից հետո գնահատելով Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը, նշեց՝ այն սխալ է գնահատում:
«Միշտ էլ ասել եմ, որ հանրապետության երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ, և այդ պայմաններում պետք է շարունակվի ամբողջ դատավարությունը»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ նպատակով է մեկնում երկրից, Օհանյանը պատասխանեց, որ մեկնում է բուժվելու, պրոթեզի սպասարկման համար հրավեր է ստացել, կոնկրետ ժամկետ է նշված: Նախկին նախարարն ասաց՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ պարբերաբար մեկնում է այդ խնդրով: Հարցին՝ հնարավո՞ր է՝ խուսափի դատաքննության ընթացքից, Օհանյանն ասաց.
«Ես կյանքում ոչ մի բանից չեմ խուսափել, ինչ հրավեր, ինչ փաստաթուղթ եղել է, ինքնակամ ներկայացրել եմ, կասկածողները թող իրենք մտածեն՝ Հայաստանից կարո՞ղ են հեռանալ, թե՞ չեն կարող»:
Հարցին՝ արդյո՞ք քաղբանտարկյալ է Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանեց.
«Քանի որ առանձնացված մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ… Ես միշտ ասել եմ՝ նման մոտեցում կունենայի, եթե նման մոտեցում լիներ բոլոր երեք նախագահների նկատմամբ: Քանի որ առանձնահատուկ և առանձնացված մոտեցում կա, ես գտնում եմ, որ ինչ-որ բան այն չէ, այդ դեպքում թող բոլորը մտածեն՝ ինքը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ»:
Օհանյանն ասաց, որ առաջին օրվանից ասել էլ, նշել է՝ չի ընդունում իր նկատմամբ մեղադրանքը, քանի որ այն անհիմն է և ուղղորդված է նաև «հայտնի խոսակցության» տեսագրության ժամանակ:
«Ասում են՝ Սեյրանին ձերբակալի, դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ եմ արել ծանր: Ես ոչ մի ծանր բան չեմ արել, ես զինվորական եմ եղել, «Պաշտպանության մասին» օրենքը այդ ժամանակ դեռ փոփոխված չի եղել, Գլխավոր շտաբի պետը եղել է զինվորական և ենթարկվել է ըստ ենթակայության: Ես որևէ ծանր բան չեմ արել, գտնում եմ, որ ՊՆ ողջ անձնակազմը որևէ ծանր բան չի արել, ոչ մի հրաման ես չեմ տվել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել, բայց նշված հրամանները կազմվել են, որ չեզոքացվեն այն երկու սպառնալիքները, որ այդ ժամանակ եղել են բանակում՝ խառնվելը քաղաքական գործընթացներին, նաև ամրացնել, ուժեղացնել հսկողությունը, պահպանությունը զորամասերի նկատմամբ, որովհետև տեղեկություն կար ԱԱԾ-ից, որ կարող էին լինել հարձակումներ զորամասերի վրա՝ զենք հայթայթելու նպատակով»,- ասաց Օհանյանը:
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...
15:15 09.07.2025
ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներովԻրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...
15:07 09.07.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...
14:57 09.07.2025
Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...