Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկի արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկի արարողությանը

21:20 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկին նվիրված արարողությանը: Իր ողջույնի խոսքում փոխվարչապետն ասել է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Տիկի՛ն Մատերնովա,

Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրամիության, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և «Ամբեր կապիտալ» ընկերության համատեղ նախաձեռնության հանդիսավոր մեկնարկի արարողությանը։

Հայաստանի համար բեկումնային  և հիմնարար փոփոխությունների այս ժամանակահատվածում նորաստեղծ «ԵՄ-Հայաստան Փոքր և միջին ձեռնարկությունների ֆոնդ»-ն իր զգալի նպաստը կբերի տնտեսության առաջանցիկ զարգացմանը։

Նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը լավագույն առիթն էր վերագնահատելու այն հնարարավորությունները, որ ստեղծարար քաղաքացին ունի՝ առավել ակտիվ տնտեսական վարքագիծ ցուցաբերելու համար։

Շատերը մրցակցության բացառիկ հնարավորությունների,  շուկայի ազատ մուտքի պայմաններում սկսեցին դիտարկել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հեռանկարը։ Նոր իրողությունները սեփական մտքերը, վաղուց խնամքով պահած գաղափարները և բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչելու հնարավորություն են։ Այսօր արդեն իսկ ականատեսն ենք լինում մի շարք նոր ձեռնարկատիրական գաղափարների, որոնք փնտրում են համապատասխան հնարավորություններ և հարթակներ՝ կյանքի կոչվելու համար։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված տվյալ նախաձեռնության արդիականությունը։

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին, ինչի համար հատկապես կարևոր է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը։ Ժամանակակից աշխարհում այն ազգային տնտեսությունների վերակառուցման և զարգացման գլխավոր նախադրյալներից մեկն է: ՓՄՁ-ն խթանում է մասնավոր սեփականությունը և ձեռնարկատիրական հմտությունները, ճկուն է փոփոխվող շուկայական տնտեսության պայմաններում, օգնում է բազմազանեցնել տնտեսական գործունեությունը և կարող է էական ներդրում ունենալ միջազգային առևտրի, արտահանման խթանման և իհարկե, նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Արդյունքում, ապահովվում է տնտեսության կայուն, ներառական աճ։

Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ՓՄՁ զարգացման հարցում առանցքային կարևորություն ունի կապիտալի հասանելիությունը։ Միաժամանակ ակնհայտ է, որ միայն ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը բավարար նախապայման չէ ՓՄՁ սուբյեկտների զարգացման, կայացման և խոշոր ընկերություներ դառնալու համար։

Ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրում, թափանցիկության բարձրացում, ընկերությունների արտադրական և մատակարարման շղթաների կառավարման բարելավում, ֆինանսական ներդրումներ շուկայի աճող պահանջարկին համապատասխանելու և նոր շուկաներ մուտք ապահովելու համար․ ահա սրանք են այն անհրաժեշտ նախապայմանները, որ ընկերությունների համար  կապահովեն կայուն զարգացում, ահա սրանով է առանձնահատուկ նորաստեղծ ֆոնդը։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպական գործընկերներին տարիներ ի վեր Հայաստանի ՓՄՁ ոլորտին տարբեր գործիքակազմերով և ձևաչափերով աջակցություն ցուցաբերելու համար։

Մեզ բոլորիս համար կարևոր այս նախաձեռնությանը մաղթում եմ հաջող ընթացք և բեղմնավոր գործունեություն։

Շնորհակալություն»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

19:34 09.07.2025

49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 49-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 12 բույս: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:24 09.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […] ...

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

19:16 09.07.2025

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […] ...

Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ

19:12 09.07.2025

Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ

WTA-ի 4-րդ համար Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակչում 6-2, 7-5 հաշվով առավելության է հասել Լյուդմիլա Սամսոնովայի նկատմամբ։ Շվյոնտեկը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Միրա Անդրեևա – Բելինդա Բենչիչ զույգի հաղթողի հետ։ ...

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

19:09 09.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և […] ...

«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգա

19:00 09.07.2025

«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստին»։ Չեմպիոնների լիգայում «Նոայի» պատմության մեջ առաջին գոլը 68-րդ րոպեին խփել է Իմրան Ուլադ Օմարը։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։ ...

BACK_TO_TOP