ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի մեկնարկ Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի մեկնարկ Հայաստանում

21:52 20.09.2019

Եվրոպական միությունը (ԵՄ ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄՀայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար:

Ֆոնդը կկառավարի «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ, որը հետամուտ կլինի վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելի ստեղծմանը:

Մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով Հիմնադրամը հետամուտ կլինի շահառու ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն, այդ թվում՝ կորպորատիվ կառավարման կատարելագործման և թափանցիկության բարձրացման միջոցով, ինչպես նաև նպաստելով նրանց միջազգայնացմանը:

Նախաձեռնությունը նաև ներառում է կարողությունների զարգացման խորհրդատվության տրամադրում տեղական ձեռնարկություններին ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում՝ ՓՄՁ-ների ներդրումային պատրաստակամության  բարձրացման  և մրցունակության խթանման նպատակով:

«Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման հիմնական գործընկերն է»,- ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան։

«ԵՄ-ն հպարտ է ավելացնել մի նոր նորարարական գործիք՝ Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ողջ ներուժը գործարկելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց շոշափելի օգուտներ ապահովելու համար։ Մենք համոզված ենք, որ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը, կներգրավի օտարերկրյա ուղղակի ներդրումներ և կխթանի նորարարությունների հետագա զարգացումը՝ հայերի տաղանդի շնորհիվ»։

«ՀՀ կառավարությունը սկսել է կառուցել նորարարական և ներառական տնտեսություն, որում փոքր և միջին ձեռնարկությունները կարևոր դեր են խաղալու: Այս հիմնարար փոփոխությունների ընթացքում նորաստեղծ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը էապես կնպաստի երկրի տնտեսական առաջընթացին՝ ստեղծելով նոր հնարավորություներ ձեռներեցների համար», – ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ձեռնարկատիրության բնագավառում Հայաստանն ունի խոսուն պատմություն և ահռելի ներուժ։ Մենք ուրախ ենք աջակցելու այս մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի մեկնարկին, որը կխթանի ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսավորման հնարավորությունների դիվերսիֆիկացումը։ Այս ծրագիրը կնպաստի նաև ներդրումային միջավայրի բարելավմանը և ընդհանուր տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Երախտապարտ ենք մեր վաղեմի գործընկերոջը՝ ԵՄ-ին, այս ծրագրին մեծապես աջակցելու համար», – ասաց ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն։

«Մենք շատ ոգևորված ենք լինելու այս նախաձեռնության մասնակիցը՝ Հայաստանում առաջին անգամ գործարկելով բաժնեմասնակցային ներդրումների հայեցակարգը: Ֆոնդը համատեղելու է լավագույնը երկու կարևորագույն աշխարհներից՝ բարձր մակարդակի ներդրողներ և ռազամավարական նշանակություն ունեցող կորպորատիվ հաճախորդներ՝ ստեղծելու ամուր և երկարաժամկետ գործընկերություն: Մենք նպատակ ունենք դառնալու փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժը՝ կորպորատիվ կառավարման լավագույն չափորոշիչների ներդրման, տեխնոլոգիական փոխակերպումների և կապիտալի շուկայի զարգացման միջոցով», – ասաց Ամբեր Կապիտալ Հայաստանի գլխավոր տնօրեն Անուշ Սիմոնյանը:

Եվրոպական միությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու Հայաստանի բարեփոխման օրակարգի հիմնական գործընկերն է, որը յուրաքանչյուր շաբաթ միջինում 1 միլիոն եվրո է հատկացնում ավելի լավ կառավարման, ավելի ուժեղ տնտեսության, ավելի սերտ կապերի և մարդկային շփումների բնագավառներում։ Դրամաշնորհային ծրագրերի միջոցով տարեկան հատկացնելով 40 միլիոն եվրո՝ ԵՄ-ը  հիմնական ընթացիկ պորտֆելով օժանդակում է կառավարության բարեփոխման օրակարգին, մասնավոր հատվածին, կրթական և տարածաշրջանային զարգացմանը։ Ավելին, 2014 թ. սկսած վարկերի և դրամաշնորհային ծրագրերի միջոցով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում։

ՎԶԵԲ-ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում, որն ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում։ 1992 թ. Հայաստանում իր գործունեությունն սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը կատարել է 1.36 միլիարդ եվրոյի ներդրում ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտների 178 ծրագրում, ներդրումների 90 տոկոսը՝ մասնավոր հատվածում։

  • Ամբեր Կապիտալի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը» նպաստելու է Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը՝ ստեղծելով առաջին բաժնեմասնակցային ֆոնդը Հայաստանում։
  • ԵՄ-ը ստանձնում է 11 միլիոն եվրոյի պարտավորություն՝ մասնակի երաշխավորման շեմի միջոցով, ինչը հնարավոր է դարձրել մասնավոր ներդրումներ ներգրավել ֆոնդ, և 4 միլիոն եվրո՝ հայաստանյան ՓՄՁ-ների համար մասնագիտական աջակցության ձեռքբերման համար։
  • ՎԶԵԲ-ը ստանձնում է մինչև 5 միլիոն եվրոյի պարտավորություն։
  • Ամբեր Կապիտալը ստանձնում է մինչև 5 միլիոն եվրոյի պարտավորություն։

Հիմնադրամը կապահովի ֆինանսավորում՝ հայաստանյան ՓՄՁ-ների մրցունակության ամրապնդման և միջազգային, մասնավորապես՝ եվրոպական շուկան հասանելի դարձնելու համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP