Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով. Արմեն Սարգսյան

09:12 21.09.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.

«Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր Հայաստանի Անկախության օրն է:

Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը:

Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ:

Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության:

Լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը:

Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով:

Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել: Իսկ ճանաչելու համար քարտեզի վրա նրա տեղն իմանալը բավարար չէ: Հայրենիքը տեսնել է պետք՝ Գյումրիից մինչև Գորիս, Սյունիքից մինչև Լոռի, Արցախից մինչև Տավուշ, Լորից մինչև Ահնիձոր:

Հայրենիքը տեսնելուց և զգալուց հետո ավելի հստակ է դառնում, թե ինչ է պետք անել նրա համար, ինչպես է պետք է անել և ինչու է պետք անել: Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր:

Հայրենիքը ճանաչելու համար պետք է հասկանալ հայրենատիրոջը, որովհետև Հայրենիքը նաև մարդիկ են, որոնք մեզ հետ, մեր կողքին ապրում և արարում են:

Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում։

Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում…Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը»:

Չխնայե՛նք մեզ, մեր ջանքը, մեր միտքը, մեր սերը Հայրենիքի համար: Պաշտպան ու պահապան լինենք մեր պետությանը, մեր եկեղեցուն, հանդուրժող ու սրտացավ լինենք միմյանց հանդեպ:

Որպես պետություն, որպես ժողովուրդ մենք կամուրջ ենք քաղաքակրթությունների միջև: Աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում են արժեհամակարգերը, քաղաքակրթությունները զոհաբերվում են քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ տարատեսակ շահերի, մարդիկ միմյանց հանդեպ դառնում են անտարբեր ու հաճախ՝ օտար:

Ուստի, առավել քան անհրաժեշտ է հոգատար լինել մեր արժեհամակարգի, մեկմեկու նկատմամբ: Մենք կարող ենք որպես մարդ լինել միմյանցից տարբեր, բայց հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված ու միասին:

Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին:

Աստված զորավիգ անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Աստված պահապան բոլորիս»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

17:10 09.07.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

17:05 09.07.2025

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

17:00 09.07.2025

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

16:52 09.07.2025

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:45 09.07.2025

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...

Հրդեհ Վեդի քաղաքում

16:36 09.07.2025

Հրդեհ Վեդի քաղաքում

Հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...

BACK_TO_TOP