13:56 21.09.2019
Գյումրու Սև բերդում շարունակվում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Հերոսներից մեկին մրցանակ հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Մինչ մրցանակի հանձնումը, նախագահը նախ` շնորհակալություն հայտնեց վարչապետին միջոցառումները Գյումրիում անցկացնելու գաղափարի և դրա իրականացման համար, այն փաստի համար, որ բոլորը հավաքվել են Գյումրիում և պատվում են ազգի հերոսներին:
«Տեսանք, որ տարբեր մարդիկ են, բայց յուրաքանչյուրը իր գործի վարպետն է և խոր անձնավորություն է: Ուրախ էի տեսնել, որ այսօրվա հերոսների մեջ կային նաև հայրենադարձներ և հույս ունեմ, որ սա կդառնա մեծ ավանդույթ երկար տարիների: Նաև ուզում եմ շնորհավորել այն անհատներին, որ այսօր չարժանացան մրցանակի, արժանի էին, բայց չարժանացան, բայց ինչպես ասվեց, եթե այս տարի 72-րդն ես, մյուս տարի կլինես 2-րդը, հետո՝ առաջինը»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը խոսեց նաև 8-րդ դասարանում իր գրած շարադրության մասին` «Մեր ժամանակի հերոսը» խորագրով: Նախագահը ներկաներին պատեց, որ ինքն այդ ժամանակ շարադրությունը գրել է, բայց ուսուցչին ցույց չի տվել, որովհետև շատ անկեղծ է գրված եղել: Արմեն Սարգսյանը այսօր ցանկացավ կիսվել այդ անկեղծ շարադրության բովանդակությամբ:
«Ես գրել էի, որ իմ ժամանակի հերոսը իմ հայրն ու մայրն են, իրենց հազարավոր ընկերները և ավելի շատ, հարյուր հազարավոր ուրիշ հայեր, որ 1946-ից 1947, 1948թթ. պատերազմից հետո ավերված Հայաստան վերադարձան, որը կորցրել էր 200-300 հազար որդիների, և երկիրը կատաստրոֆիկ վիճակում էր: Վերադարձան Հայաստան առանց վախենալու: Հորս և մորս սերունդը, հայրենադարձության սերունդը, որ եկան, բնակվեցին այստեղ՝ Գյումրիում, և ստեղծեցին հսկայական արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց և կոչ անել բոլոր հայերին. վերադարձե´ք հայրենիք, որտեղ էլ որ լինեք, ժամանակն է տուն գալու» – ասաց Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը մրցանակ հանձնեց «Մեր ժամանակի հերոս» Սամվել Գասպարյանին, ով մշակում է փայտն ու արվեստի գործեր ստեղծում:
«Հոգեպես հանգստանում եմ փայտի հետ աշխատանքից, մի պահ կտրվում եմ աշխարհից: Առաջին հերթին աշխատող մարդուն կամքի ուժ է պետք, որ աշխատի: Մարդ, եթե մի բանի նպատակ է դնում, պետք է հասնի, կյանքը նման է փազլի, դասավորելով գնում ես` մեկ լավ, մեկ վատ, խորդուբորդ, մեկը մյուսին լրացնելով: Փազլը կյանքի նման է» – ասաց մեր ժամանակի հերոսը:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...