Չեմ կարծում, որ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են․ Սուքիասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Չեմ կարծում, որ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են․ Սուքիասյան

16:26 21.09.2019

Գործարար Խաչատուր Սուքիասյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամին է դարձել վերջերս։ Լրագրողները այսօր նրա կարծիքը հարցրեցին Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումների, նրան պատկանող «Մուլտի գրուպի» տնօրենի ձերբակալության մասին։

«Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են։ Ես կարծում եմ, որ եթե ուզում ենք իրավական պետություն դառնալ, կապ չունի՝ Գագիկ Ծառուկյանի ընկերություննե՞րն են, թե՞ Խաչատուր Սուքիասյանի կամ երրորդ անձի, այդ քննությունը պետք է անցնեն»,- ասաց Սուքիասյանը։

Գործարարը պնդեց, որ Հայաստանում բոլոր կազմակերպությունները պետք է հավասար լինեն, և պետական մարմինները պետք է կարողանան ցանկացած կազմակերպություն ստուգել՝ հասկանալու համար պետության նկատմամբ պարտավորությունները կատարվո՞ւմ են, թե՞ ոչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքին

16:11 05.05.2025

Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքին

Ժնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցում ամփոփված են վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումները, խնդիրներն ու հեռանկարները: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել զեկույցով` նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

16:06 05.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր […] ...

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

16:00 05.05.2025

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ը

15:51 05.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 28-ից մայիս 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (04.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է […] ...

Թմրամիջոց իրացնելու մասին Արաբկիրի ոստիկանների կասկածանքը հիմնավոր էր. օտարերկրացին կալանավորված է

15:47 05.05.2025

Թմրամիջոց իրացնելու մասին Արաբկիրի ոստիկանների կասկածանքը հիմնավոր էր. օտարերկրացին կալանավորված է

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացել էին տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի երկու տղամարդ հանդիպելու են Երևանի Կոմիտասի պողոտայում, որպեսզի մեկը մյուսից ձեռք բերի թմրամիջոց։ Ապրիլի 22-ին՝ ժամը 16.30-ին, Երևանում բնակվող 58 և 51 տարեկան տղամարդիկ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում ձերբակալվեցին և ներկայացվեցին բաժին: 58-ամյա տղամարդու մոտ արգելված ոչինչ չհայտնաբերվեց, իսկ 51 […] ...

Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը

15:40 05.05.2025

Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Պատիժը պետք է լինի հնարավորինս խիստ, որպեսզի կանխենք այն աճը, որն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ունենք: Ես իմ ձեռքի տակ ունեմ թմրաշրջանառության ապօրինի շրջանառության ծավալները: Հինգ տարվա ընթացքում՝ 2018-2023 թվականներին, բազմապատիկ աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները: Խնդրի լուծման […] ...

BACK_TO_TOP