Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից. Արարատ Միրզոյան

17:58 21.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի հրաժարականներին: ԱԺ նախագահին հիշեցրին նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի հայտարարությունը, Միրզոյանն ասաց, որ թեև չէր ցանկանա այսօր խոսել այդ մասին, բայց քանի որ համառորեն պնդում են, նշեց.

«ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով՝ որևէ իշխանության սասանման մասին խոսք չկա»:

Միրզոյանը նաև արձագանքեց ԱԱԾ ֆեյսբուքյան էջում Վանեցյանի հայտարարության հրապարակմանը, ապա՝ հեռացմանը:

«Ազատ գեղագրության ոճի այդպիսի հայտարարությունները չեմ կարծում, թե վայել են ԱԱԾ տնօրենին»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի Գալյան

16:41 05.05.2025

Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի Գալյան

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված […] ...

Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց

16:36 05.05.2025

Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 […] ...

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան Ավինյան

16:31 05.05.2025

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան Ավինյան

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ միասին ստորագրեցինք եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և […] ...

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

16:25 05.05.2025

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կայացած Ակակի Կակուրիձեի անվան միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) հաղթել են բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։ Վահրամ Դովլաթբեկյանը (50 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ) նվաճել են […] ...

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

16:20 05.05.2025

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է […] ...

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:16 05.05.2025

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու […] ...

BACK_TO_TOP