Ահազանգ․ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի` Սև արագիլի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

Ահազանգ․ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի` Սև արագիլի վրա

22:10 21.09.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանն իր էջում ահազանգել է, որ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի` Սև արագիլի վրա։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այս տոնական օրով ստիպված եմ գրել մարդկային վայրագ տեսակի մասին, որ Հայաստանի սիմվոլներից մեկի վրա զենք է բարձրացնում՝ արդեն որերրորդ անգամ։

Կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի՝ Սև արագիլի վրա։ Ուղեղիս մեջ չի տեղավորովում, թե ինչքան չարություն և տգիտություն պետք է ունենա մարդը, որ խփի արագիլին։ Խփի մահացու զենքով, խփի դիտմամբ և իր արածից հրճվի։ Նողկալի է։

Եվ գիտե՞ք որտեղ․ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում, կամ հարակից վայրում։ Այս սև արագիլի ճուտիկին մոտ մեկ շաբաթ առաջ են կրակել։ Թևը կոտրած այսօր Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկից տեղափոխել են Երևան։ Հիմա նրան արդեն հետազոտել են, դեղորայք տվել, վիրակապել, ֆիքսել կոտրված թևը, մինչև որ վերքը լավանա։ Բայց հավանական է, որ այլևս նա չկարողանա սավառնել կապույտ երկնքի տակ, իր գեղեցիկ իրանով ուրախացնելով Հայաստան աշխարհը։

Ցավալի է, բայց Սև արագիլ Հայաստանում ընդամենը 6 զույգ կա՝ Տավուշում, Արագածոտնում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում։ Եվ նրանցից մեկ զույգը բնադրվում է հենց «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։ Այսինքն այս վիրավոր փոքրիկը այդ զույգի բալիկն է։ Նա հիմա հյուծված է, նրան ստիպողաբար կերակրում են, որ կազդուրվի։ Ու տա Աստված, որ ոսկորն էլ կպնի, կազդուրվի ամբողջովին, բայց դեռ վաղ է որևիցե կանխատեսում անել։ Ժամանակ է հարկավոր։

Այս պահին իմ միտքը, բարկությունը հանգստացնելով, բղավեմ, որ մեր երկրում ՇԱՏ ՇՏԱՊ պետք է որսորդներին տրված զենքերը վերաստուգվեն, ընդհանրապես ով ունի զենք, նա պետք է նորից հանձնի հոգեբանական թեստ։ Իր գիտելիքները կենդանական աշխարհի մասով պետք է քննվեն։ Այս և այլ բացթողումների մասին քանիցս խոսել են նույնիսկ հենց իրենք՝ որսորդները, սակայն պատկան մարմիններն ամենը հակառակ արեցին․ մեկ Վանեցյանը ցանկացավ զինաթափել բոլորին, մեկ Շրջակա միջավայրի նախարարությունը որսի ոլորտը կարգավորելու փոխարեն օրեր նշանակեց և այլն։ Այսինքն՝ հասարակ մի բան, որ զենք ունեցողը իր ուղեղի պարունակությունն ու հոգեվիճակը առողջ պետք է ցույց տա սարքեցին «հայոց հարց»։

Արդյունքում՝ այս մեկ-երկու ամսվա մեջ մի քանի հրազենային, կամ այլ վնասվածքներով արագիլներ, կարմիրգրքյան մորուքավոր անգղ, բվեճ, քարարծիվ, հավալուսն, ճուռակ և այլ թռչուններ։ Սրան պետք է վերջ տալ։ Պայքարենք գիտակից քաղաքացիներով, որովհետև կառավարության մակարդակով ոլորտը դեռ չենք կարողանում կարգի բերել։ Անպատժելիության մթնոլորտն էլ թև է տալիս որսագողերին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP