23:17 22.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում մամուլի ասուլիս է տալիս Կալիֆոռնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։
SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ Սփյուռքի դերի մասին երկրի ղեկավարները տարբեր մոտեցումներ են ունեցել․ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ սփյուռքահայերը որևէ կերպ չպետք է մասնակցեն երկրի կառավարմանը։ Սերժ Սարգսյանի օրոք, հակառակը, խոսվում էր նույնիսկ Ազգային ժողովը երկպալատանի դարձնելու ու վերին պալատ՝ սփյուռքի համայնքների ներկայացուցիչներին ընտրելու հնարավորության մասին։ Դուք ինչպե՞ս եք մտադիր օգտագործել սփյուռքի ռեսուրսները Հայաստանի կառավարման հարցում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
«Իմ կարծիքով, այդ ամեն ինչը ոչ թե պետք է հակադրել իրար, այլ ընկալել որպես թեմայի զարգացում։ Էնպես չի, որ ես ինքս՝ անձամբ, սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ միշտ մի ստատիկ կարծիք եմ ունեցել, ու էդ կարծիքը պահպանվել է։
Իսկապես շատ կարևոր հարց է՝ երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր օրակարգային հարցերից մեկն է։ Այն պետք է նայել դինամիկայի մեջ։
Ամենակարևոր խնդիրը՝ Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է։ Օրինակ՝ այն մարդը, որը Հայաստանից արտագաղթել է 2015 թվականին, սփյուռքահա՞յ է, թե՞ ոչ։ Իմ ընկալմամբ՝ սփյուռքահայ չէ»։
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ ժամանակակից աշխարհում մարդու գտնվելու վայրը շատ հարաբերական երևույթ է։ Խնդիրն այն է, թե մարդն իրեն որ երկրի հետ է նույնականացնում, և մեր խնդիրն այն է, որ աշխարհում ավելի ու ավելի շատ հայեր իրենց նույնականացնեն Հայաստանի հետ։
«Յուրաքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու նույնքան, որքան Հայաստանում բնակվողները․ տարբեր ձևեր կան, օրինակ, բոլոր հայերը պետք է ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր։ Տարվա մեջ առնվազն ինչ-որ մի ժամանակ պետք է անցկացնեն Հայաստանում»։
13:47 10.08.2025
Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներՕգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes Sprinter», «Toyota» և մեկ այ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի […] ...
13:41 10.08.2025
ATP. Կարեն Խաչանովը մոտենում է լավագույն տասնյակինԿարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 4 դիրքով բարելավել է տեղը և արդեն աշխարհի 12-րդ ռակետն է։ Հիշեցնենք, որ հայ թենիսիստը երկրորդ անգամ էր «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ դուրս եկել։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի հետ պայքարում։ ...
13:34 10.08.2025
«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ երեք մեքենա է բախվելՕգոստոսի 10-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada», «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ […] ...
13:25 10.08.2025
Մեքսիկայում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայում գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիապաս նահանգի Սյուդադ Իդալգո քաղաքից 139 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 38.5 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
13:14 10.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2112»-ը. կա վիրավորՕգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Հովիկ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի և 56-ամյա Աշոտ Պ.-ի վարած «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի […] ...
13:02 10.08.2025
9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...