Վանաձորում սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Վանաձորում սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է

15:05 23.09.2019

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հետախուզման մեջ գտնվող 58-ամյա տղամարդը հայտնաբերվել է:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում կրակել էր համաքաղաքացու՝ 1987թ. ծնված տղամարդու որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1961 թվականին: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում կասկածյալը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

09:30 05.05.2025

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

Իրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից», այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու և խոցելու թիրախները, ինչպես նաև դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար […] ...

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

09:22 05.05.2025

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Հնդկաստան-Պակիստան իրավիճակին, տեղի կունենա մայիսի 5-ին

09:18 05.05.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Հնդկաստան-Պակիստան իրավիճակին, տեղի կունենա մայիսի 5-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, փակ խորհրդակցություններով կհանդիպի Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պակիստանի առաքելությունից։ «Պակիստանը պաշտոնապես խնդրել է արտակարգ փակ խորհրդակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ​​ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմադը հանդիպումից հետո հայտարարություն կանի լրագրողների համար», – ընդգծել է մշտական ​​առաքելությունը: ...

Հութիները մտադիր են Իսրայելի օդային ամբողջական շրջափակում իրականացնել

09:10 05.05.2025

Հութիները մտադիր են Իսրայելի օդային ամբողջական շրջափակում իրականացնել

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները ծրագրում են ամբողջական օդային շրջափակում իրականացնել Իսրայելի վրա՝ հարվածներ հասցնելով հրեական պետության օդանավակայաններին, այդ թվում՝ Բեն Գուրիոնին: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Ի պատասխան Գազայի հատվածում ագրեսիվ օպերացիան ընդլայնելու Իսրայելի որոշման՝ զինված ուժերը հայտարարում են, որ կաշխատեն իսրայելական թշնամու ամբողջական օդային շրջափակման […] ...

Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժությունները

09:00 05.05.2025

Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժությունները

Էստոնիայի պաշտպանության ուժերի և դաշնակից ուժերի խոշորագույն համատեղ զորավարժությունները՝ Siil 2025, տեղի կունենան մայիսի 5-23-ը։ Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 16000 զինվոր Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Կանադայից, դիտորդներ և հրահանգիչներ Ճապոնիայից, Իսրայելից և Ուկրաինայից։ Այս մասին հայտնում են Էստոնիայի պաշտպանության ուժերը։ «Զորավարժությունների հիմնական նպատակն է դաշնակիցների հետ համագործակցությամբ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:55 05.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP