Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

15:48 23.09.2019

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին՝ հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը ներառում է ավելի քան 1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր, ինչը նպաստել է Հայաստանում ավելի կայուն ֆինանսական հատվածի կառուցմանը, էներգետիկ համակարգի, ճանապարհային և ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև երկրի մրցունակության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրգեն Ռիգտերինկը նշել է, որ Հայաստանը տպավորիչ վերափոխումների միջով է անցնում, և իրենք պատրաստ են աջակցել երկրին էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու գործում: Այս համատեքստում վերջինս վերհիշել է նաև սեպտեմբերի 20-ին «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկը, որի մասնակիցներից մեկն է ՎԶԵԲ-ը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ երկրի նոր՝ 2019-2024 թթ. ռազմավարությանը, որը ՎԶԵԲ խորհրդի նիստում հաստատման կդրվի նոյեմբերի վերջին: Քննարկվել են ռազմավարության համագործակցության առաջնահերթությունները, երկուստեք ընդգծվել է ծրագրերի իրականացման գործում դինամիկ գործելաոճը:

Փոխվարչապետ Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ բանկի ներդրումային փաթեթի մեծ մասը կենտրոնացած է մասնավոր հատվածում, ինչը ոչ միայն դաշտում ֆինանսների պակասը մեղմող  կարևոր աղբյուր է, այլև նպաստում է կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության առաջադեմ մշակույթի առաջխաղացմանը:

Զրուցակիցները քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել ճանապարհային ու ջրային ենթակառուցվածքների, ինտենսիվ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, հանրային տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա ծրագրերին և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորություններին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ATP. Կարեն Խաչանովը մոտենում է լավագույն տասնյակին

13:41 10.08.2025

ATP. Կարեն Խաչանովը մոտենում է լավագույն տասնյակին

Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 4 դիրքով բարելավել է տեղը և արդեն աշխարհի 12-րդ ռակետն է։ Հիշեցնենք, որ հայ թենիսիստը երկրորդ անգամ էր «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ դուրս եկել։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի հետ պայքարում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ երեք մեքենա է բախվել

13:34 10.08.2025

«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ երեք մեքենա է բախվել

Օգոստոսի 10-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada», «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ […] ...

Մեքսիկայում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:25 10.08.2025

Մեքսիկայում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայում գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիապաս նահանգի Սյուդադ Իդալգո քաղաքից 139 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 38.5 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Գեղարքունիքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2112»-ը. կա վիրավոր

13:14 10.08.2025

Գեղարքունիքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2112»-ը. կա վիրավոր

Օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Հովիկ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի և 56-ամյա Աշոտ Պ.-ի վարած «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի […] ...

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)

13:02 10.08.2025

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարար

12:49 10.08.2025

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարար

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից […] ...

BACK_TO_TOP