3,314.0 մլն դրամի խախտումներ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

3,314.0 մլն դրամի խախտումներ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում  

14:36 25.09.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը հանդիսացել է ծրագիրը համակարգող մարմին: Նշենք, որ հիմնադրամի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է։

Հիմնադրամի կողմից ստեղծվել է երկու ՓԲԸ-ներ, որոնց գործունեության հիմնական նպատակը եղել է ձկան վերամշակումը և կենդանի ձկան արտադրությունը։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՓԲԸ-ների միակ բաժնետերը հանդիսացել է հիմնադրամը՝ առևտրային գործունեության արդյունքում գոյացած շահույթը նույնպես պետք է ծառայեր բնապահպանական խնդիրներ լուծելու նպատակով։

2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հասկացվել է 9,000․0 մլն (ինը միլիարդ) դրամ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ծրագրով նախատեսված հիմնական նպատակների կատարողականի գնահատման արդյունքում կատարված եզրահանգումը եղել է այն, որ ծրագրով սահմանված նպատակները էականորեն թերակատարված են։

Ուսումնասիրությունն իրականացվել է գնումների գործընթացների, աշխատավարձերի հաշվարկման, գործունեության արդյունավետության, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրային ցուցանիշների կատարողականի նկատմամբ՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում։ Գումարային արտահայտությամբ խախտումների ծավալը կազմում է 3,314.0 մլն դրամ (երեք միլիարդ երեք հարյուր տասնչորս միլիոն դրամ)։

Ստորև ներկայացված են արձանագրված խախտումները՝

  1. Ոչ մրցակցային կամ «ձևական» գնման արդյունքում կապալառու և ենթակապալառու ընկերությունները տարաբնույթ խախտումներով կատարված աշխատանքների արդյունքում պայմանագրով նախատեսված 8% շահույթի փոխարեն փաստացի ստացել են 86% շահույթ՝ կամ 777.0 մլն դրամով ավելի։ Կապալառու ընկերության ձեռքբերումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա են 409․0 մլն. դրամի անապրանք փաստաթղթերի ձեռքբերման վերաբերյալ հիմնավոր կասկածներ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 163.0 մլն դրամ հարկ։
  2. Վերահսկվող օբյեկտի կողմից կատարվել է 1,251.0 մլն դրամի անարդյունավետ ծախս։ Այսինքն՝ վերոգրյալ ծախսերի արդյունքում գոյացած ակտիվները 2-ից 4 տարվա ընթացքում երբևէ չեն օգտագործվել և որևէ նպատակի չեն ծառայել։
  3. Առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ վերահսկվող օբյեկտի կողմից իրականացվել է 273.0 մլն դրամ վճարում X ընկերությանը, որի դիմաց ապրանքը փաստացի չի ստացվել, սակայն փաստաթղթերով ձևակերպվել է որպես ստացված։
  4. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց ենթադրյալ անգործության հետևանքով Սևանա լճի կանխատեսելի սառցակալման և սառույցի հալման հետևանքով ցանցավանդակները պատռվել են և տեղի է ունեցել 0 մլն դրամի կենսաբանական ակտիվների (ձկներ) և գույքի կորուստ։
  5. Վերահսկվող օբյեկտի հաշվապահական հաշվառման ծառայությունը մատուցվել է երբևէ նման ծառայություն չմատուցած Y ընկերության կողմից։ Վերահսկվող օբյեկտի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել մրցակցային պայմաններում առավել մատչելի ծառայություն մատուցող ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով, որի արդյունքում Y ընկերությունը 128.0 մլն. դրամի ծառայություն մատուցելու արդյունքում ձևավորել է 0 մլն դրամ շահույթ։ Բացի այդ, վերահսկվող օբյեկտում աշխատել են ֆինանսիստներ և հաշվետարներ, որոնց հաշվարկվել է 46․0 մլն դրամ աշխատավարձ։
  6. Ուկրաինական Z ընկերությանը իրականացվել է 234.0 մլն. դրամի վճարում, սակայն Z ընկերությունը մինչ օրս չի մատակարարել պայմանագրով նախատեսված աշխատանքային կատարմանը և չի էլ նախատեսվում, որ երբևէ կմատակարարի։ Z ընկերության հետ կապված խնդիրների պատճառը վերահսկվող օբյեկտի գործողություններն են։ Մասնավորապես՝ ապրանքի մատակարարման պայմանագրի փոխարեն (ինչպես նախատեսված էր գնումների պլանով և գնման հրավերով) կապալի պայմանագիր կնքելը, այնուհետև առանց ապրանքը ստանալու՝ վճարումներ իրականացնելը։ Բացի դրանից՝ Z ընկերությանը կատարվել է 55.0 մլն դրամի վճարում, որը չպետք է իրականացվեր։
  7. Աշխատավարձի մասով հայտնաբերվել է 0 մլն դրամի տարատեսակ խախտումներ։
  8. Ք. Երևանի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկում վարձակալված 171քմ տարածքում վերահսկվող օբյեկտի կողմից հիմնադրվել է «Պեպո» խանութ-խորտկարանը։ Վերջինիս հիմնադրման և գործունեության նպատակով ծախսվել է 129.0 մլն դրամ, սակայն եկամուտը կազմել է 32 մլն դրամ։ Վերահսկվող օբյեկտի կողմից ճաշացանկերի և նյութածախսի նորմատիվներ չեն սահմանվել և երբևէ միջոցներ չեն ձեռնարկվել նման վնասներով (97.0 մլն դրամ) գործունեության պատճառները բացահայտելու ուղղությամբ։
  9. A ընկերությանը վճարվել է 0 մլն դրամ, որպեսզի վերջինս հրաժարվի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված վարձակալական պայմանագրից, որի ժամկետի ավարտին մնացել էր 2 տարի, իսկ 2 տարվա վարձավճարը պետք է կազմեր 640.0 հազ. դրամ։

Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

Ուսումնասիրության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել վերահսկվող օբյեկտի գործարքի կողմ հանդիսացող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ նյութեր, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պահանջով մասնագիտացված գիտական կազմակերպության կողմից ստացվել է կարծիք Սևանա լճում էնդեմիկ «գեղարքունի» և «ամառային» ենթատեսակի իշխան ձկան պաշարների վերականգնմանը և բնական վերարտադրությանը խոչընդոտող պատճառների վերաբերյալ։

Կարծիքում ներկայացված պատճառների վերացման ուղղությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացվել են առաջարկություններ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

17:10 09.07.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

17:05 09.07.2025

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

17:00 09.07.2025

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

16:52 09.07.2025

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:45 09.07.2025

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...

Հրդեհ Վեդի քաղաքում

16:36 09.07.2025

Հրդեհ Վեդի քաղաքում

Հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...

BACK_TO_TOP