Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+23.09 oC

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

18:23 27.09.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին:

«ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ Արթիկի և Անիի քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար 2019թ. սեպտեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Ս. Մ.-ին:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2002-2016թթ. ընթացքում զբաղեցնելով Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը՝ Ս. Մ.-ն առանց որևէ հիմքի ներգրավվել է «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 200 քմ, իսկ «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 100 քմ հողամասեր առանձնացնելու գործընթացում: Առանց Շիրակի մարզպետի կողմից կայացված համապատասխան իրավական ակտի, համապատասխան լիազոր մարմինների հետ համաձայնեցման և օժտված չլինելով նման գործարքի կատարման համար համաձայնություն կամ թույլտվություն տալու լիազորությունով՝ նա, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, 14.12.2004թ. գրությամբ դիրքորոշում է հայտնել և չի առարկել, որ «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 200 քմ, իսկ «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից 100 քմ հողատարածքներ անհատույց հատկացվեն Արթիկի համայնքապետարանին:

Այդ գրության հիման վրա Արթիկի քաղաքապետի կողմից 2005թ. հունվարին կայացվել են համապատասխան որոշումներ, իսկ 2005թ. մայիսին ՀՀ կադաստրի կոմիտեի Արթիկի տարածքային բաժնում կատարվել են նշված երկու դպրոցների զբաղեցրած հողամասերի հանդեպ իրավունքների վերագրանցումներ: Արդյունքում ՀՀ Շիրակի մարզպետարանի սեփականությունը հանդիսացող Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի հողամասի մակերեսը նվազել է 200.0 քմ-ով, իսկ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի հողամասի մակերեսը՝ 100.0 ք/մ-ով, ինչով էական վնաս է պատճառվել Շիրակի մարզպետարանի իրավունքներին ու օրինական շահերին:

Ս. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP