19:19 27.09.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ:
Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը, որոնց մի մասը, ինչպես մինչև այս, մասնագիտացված է ըստ դատախազության սահմանադրական գործառույթների, մյուս մասը՝ ըստ հանցագործությունների տեսակների:
Ըստ այդմ՝ ՀՀ գխավոր դատախազությունում կգործեն հետևյալ մասնագիտական վարչությունները՝
1. Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն
2. Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն
3. Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
4. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
5. Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
6. Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
7. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
8. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
9․ Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
10․ Պետական շահերի պաշտպանության վարչություն,
11․ Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչություն,
12․ Միջազգային-իրավական համագործակցության վարչություն:
Նման կառուցվածքային մոդելի ընտրությունը պայմանավորված է դատախազության լիազորությունների առավելագույնս արդյունավետ իրականացման, դատախազության ստորաբաժանումներին վերապահված գործառույթների առավել հստակեցման, ըստ հանցատեսակների դատախազության ստորաբաժանումների մասնագիտացումը խորացնելու և դատախազական հսկողության որակն առավել բարձրացնելու անհրաժեշտությամբ: Խնդիր է դրվել կառուցվածքային նման մոդելը լավագույնս ծառայեցնել հանցավորության դեմ պայքարի միասնական քրեական քաղաքականության իրականացմանը, ինչը պայմանավորված է այս ոլորտում Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերներին դիմակայելու հրամայականով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նաև հրամաններ է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազության նոր ստեղծված մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակումներ կատարելու վերաբերյալ:
Ըստ այդմ՝
1․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Սիմոնյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
2․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Չախոյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
3․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
4․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
5․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
6․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
7․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում,
8․Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ հրավիրվել և անցկացվել է Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են կատարված կառուցվածքային և կադրային փոփոխություններից հետո դատախազության բնականոն աշխատանքները կազմակերպելու, համակարգը հնարավորինս արագ այդ փոփոխություններին համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:
Գլխավոր դատախազը շնորհավորել է վարչությունների նորանշանակ պետերին՝ նշելով, որ փոփոխությունները նախանշում են համակարգային բարեփոխումների նոր մեկնարկ, որոնք միտված են Հայաստանում իրավակարգի ամրապնդմանը, մինչդատական և դատական վարույթների ընթացքում դատախազական գործառույթների առավել արդյունավետ և միասնական սկզբունքներով իրականացմանը, քրեական դատավարության մասնակիցների իրավունքների, ինչպես նաև պետական, հանրային և մասնավոր շահերի ներդաշնակության ապահովմանը:
Գլխավոր դատախազը հանձնարարել է հնարավորինս շուտ և առանց վարույթների համար խնդիրներ հարուցելու իրականացնել հսկողության տակ գտնվող քրեական գործերի վերաբաշխման գործընթացը: Առաջնային է համարվել նաև ըստ հանցատեսակների դատախազների մասնագիտացումը, ինչպես նաև ըստ հանցագործության տեսակների և դատախազական գործառույթների՝ հանցավորության շարժընթացի տենդենցների բացահայտմանը, օրինաչափությունների վերհանմանն ուղղված կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունների զարգացումը:
17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրումՀաղթանակի օրը Մոլդովայում այս տարի կնշվի ողջ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մասնակցում տոնական միջոցառումների կազմակերպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պոբեդայի համակարգող կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը։ Ավելի վաղ Պետրովիչը հայտնել էր, որ կազմակերպությունը մայիսի 9-ին Քիշնևում կանցկացնի «Անմահ գնդի» երթը։ Նրա խոսքով՝ միջոցառումը կանցնի առանց քաղաքական խորհրդանիշների և կարգախոսների՝ […] ...
17:00 04.05.2025
Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասինՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...
16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...
16:34 04.05.2025
Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
16:20 04.05.2025
Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...
16:00 04.05.2025
Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայումՍիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի ռազմաբազային: Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Օդուժը ոչնչացրել է ենթակառուցվածքը, «որն օգտագործում էին ամերիկացի զինվորականները նախքան տարհանումը»։ Ուրբաթ օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ 200 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Դեյր […] ...