Զարթոնքի ընտրատեղամասում կուտակումներ կան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Զարթոնքի ընտրատեղամասում կուտակումներ կան

11:39 29.09.2019

Զարթոնքում մեկ ընտրատեղամաս է, գյուղում ոստիկանները հսկողություն ու հերթապահություն են իրականացնում։ Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ընտրատեղամասում ակտիվ է՝ կուտակումներ կան։

Այստեղ գյուղապետի երկու թեկնածուներից մեկը՝ Սամվել Աղաջանյանն է, որն արդեն գնացել է ընտրատեղամաս և քվեարկել։ Մյուս թեկնածուն՝ Պարույր Սարգսյանը, դեռ չի քվեարկել։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 33 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 75 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

23:30 04.05.2025

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

23:10 04.05.2025

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

22:10 04.05.2025

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

Պորտուգալիայի կառավարությունը նախատեսում է արտաքսել երկրում առանց օրինական հիմքերի ապրող 18 հազար օտարերկրացու։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում նախարարի պատվիրակ Անտոնիո Լեյտաո Ամարուին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները նախնական հրամաններ կուղարկեն օտարերկրացիներին՝ պահանջելով 20 օրվա ընթացքում կամովին լքել Պորտուգալիան։ Ծանուցումները կսկսեն ուղարկել հաջորդ շաբաթ, առաջին փուլում դրանք կստանա 4,5 հազար մարդ։ ...

BACK_TO_TOP