Վանևանում և Շղարշիկում ՏԸՀ նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում գործառույթներին. «Անկախ դիտորդը» խախտումներ է արձանագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Վանևանում և Շղարշիկում ՏԸՀ նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում գործառույթներին. «Անկախ դիտորդը» խախտումներ է արձանագրել

16:06 29.09.2019

Վանևան և Շղարշիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին, նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցնում այլ անդամները։ Այս մասին ահազանգում է ՀՀ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության այլ դիտրակումներ ներկայացնում ենք ստորև.

«Դիտարկված 19 տեղամասերից 5-ը գնահատվել է որպես անմատչելի, 2 տեղամաս ունեցել է թեքահարթակ, որոնցից մեկը, սակայն, փայտե էր և վնասված։ Եւս 4-ում տեղամասային կենտրոնի մուտքը հարթ է եղել։ Գետափ համայնքի տեղամասը տեղակայված է 2-րդ հարկում, իսկ մատչելիությունը որևէ կերպ ապահովված չէ։

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար որևէ հատուկ միջոց չկա դիտարկված տեղամասերից 10-ում, իսկ խոշորացույցի առկայության մասին տեղեկատվություն ստացվել է միայն 4 տեղամասից։

Տեղամասերից 3-ում հանձնաժողովի նիստը սկսվել է էական ուշացումով, իսկ 2-ում ժամը 7:00-ից առաջ։

Գետափ համայնքում հանձնաժողովի քարտուղարը փորձել է արգելել դիտորդների մուտքը հանձնաժողովի նիստին։ Արագածոտնի մարզի երկու համայնքներում էլ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով։ Նոր Կեսարիա և Գեղարքունիք համայնքներում հանձնաժողովի նախագահները ստիպված են եղել դուրս հրավիրել գտնվելու իրավունք չունեցող անձանց՝ թեկնածուներին և նույն թեկնածուի մեկից ավել վստահված անձանց»:

https://www.facebook.com/AnkakhDitord/posts/696954604048468

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

22:10 04.05.2025

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

Պորտուգալիայի կառավարությունը նախատեսում է արտաքսել երկրում առանց օրինական հիմքերի ապրող 18 հազար օտարերկրացու։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում նախարարի պատվիրակ Անտոնիո Լեյտաո Ամարուին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները նախնական հրամաններ կուղարկեն օտարերկրացիներին՝ պահանջելով 20 օրվա ընթացքում կամովին լքել Պորտուգալիան։ Ծանուցումները կսկսեն ուղարկել հաջորդ շաբաթ, առաջին փուլում դրանք կստանա 4,5 հազար մարդ։ ...

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

21:55 04.05.2025

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ: Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը: Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան […] ...

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

21:50 04.05.2025

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը բացարձակ հաղթանակի կհասնի Գազայի հատվածում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմում։ «Իսրայելը պատերազմը չի ավարտել։ Մենք Գազայում կհասնենք բացարձակ հաղթանակի։ Մենք դրանից ոչ մի րոպե չենք հրաժարվի և կիրականացնենք այս գործողությունը մեր շատ հզոր բանակի հետ։ Գազայի հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում։ Իսրայելը «աշխատում է կարգավորման պլանի վրա» […] ...

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

21:28 04.05.2025

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի և երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ «Մի քանի ժամից մենք կլինենք սիրելի Ռուսաստանում՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի և մեր երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ Կուբան մայիսի 9-ին ներկա կլինի Կարմիր հրապարակում։ Դա պատիվ է»,- գրել […] ...

Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջ

21:08 04.05.2025

Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցից առաջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների աղբյուրները։ Ըստ նրանց՝ մայիսի 12-ին սպասվում է Հեգսեթի ժամանումը Իսրայել, որտեղ նա մտադիր է հանդիպումներ ունենալ իր գործընկեր Իսրայել Կացի, ինչպես նաև հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ […] ...

BACK_TO_TOP