18:21 29.11.2017
ՀՀ ԱԺ-ում բնության հատուկ տարածքներին վերաբերող քննարկման ժամանակ «Ծառուկան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ «արջերը գյուղեր են գրոհում»: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ է պատրաստվում անել Բնապահպանության նախարարությունը բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
«Նշում եք, որ Եղեգիսի կիրճում կենդանիների բազմացման խնդիներ եք լուծել, իսկապես այդպես է, բայց այդտեղ երկրորդ խնդիրն է առաջացել: Կոնկրետ արջերի հետ է կապված: Հարակից գյուղերի՝ Արտաբույլի, Եղեգիսի, Սալիի և Հորսի բնակիչները նամակով դիմել են մեզ և ասել, որ ձեր լավ աշխատանքի արդյունքում բազմացել են նաև արջերը և անհանգստություն են պատճառում կերի պակասի պատճառով: Իջնում են գյուղերը և ավերում են բնակիչների ստեղծած բարիքները: Դե, գիտեք՝ արջը ինչ է շատ սիրում՝ մեղր: Փեթակները ավերում են, ծառերը քաևդում են»,- ասել է Սերգեյ Բագրատյանն ու հավելել, որ նախարարի պատասխանում նշված է, որ հերթապահություն պետք է սահմանվի և համայնքային ուժերով խնդիրը լուծվի, բայց դա իսկապես համայնքային ուժերով լուծվող խնդիր չէ:
Հարցին պատասխանել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը: Նա հիշեցրել է, որ չպետք է մոռանալ, որ խոսըք Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակի մասին է:
«Արջին կրակել չի կարելի, մի ճանապարհ է մնում՝ խիստ հսկողություն սահմանել և վախեցնող մեթոդներ կիրառել՝ տեղադրել տարբեր էլեկտրահովիվներ, ապահովել շների առակայությունը, արջերը գալիս են անընդհատ էն տեղը, երբ անպատժելի է մնում: Ասեմ ձեզ, որ էդ վախեցնելն էլ չի աշխատում: Ռինգ գյուղից բնակիչներն եկել էին ասում էին՝ գալիս են տատը, պապը, հայրը, մայրը ձագին կերակրելու: Կրակում ես, չես կրակում, ոչ մի բանի տեղ չեն դնում: Փաստորեն արջերը սոված են, և ձեր ասած սոցիալ-տնտեսական վիճակը ազդել է նաև արջերի վրա: Մենք պետք է կարողանանք այդ արջերին իրենց կեցության վայրերում կերակրել, որ բնակչությանը չանհանգստացնեն»,- հակադարձել է «Ծառուկան» խմբակցության պատգամավորը:
Բագրատյանն առաջարկել է արջերին կերակրելու հնարավորությունների ուղղությամբ մտածել և առաջիկայում քայլեր ձեռնարկել, իսկ ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքների դենդրոպարկերի կառավարման վարչության պետից՝ լսել, որ կա մերձակա տարածքներում ծառեր տնկելու տարբերակ, որոնց բարիքներից արջը կօգտվի և գյուղ չի մտնի:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...