«Երբեմն ինձ թվում է, թե իմ կնոջը կիսում եմ միլիոնավոր տղամարդկանց հետ». 55 տարեկան Բելուչին շարունակում է սրտեր կոտրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

«Երբեմն ինձ թվում է, թե իմ կնոջը կիսում եմ միլիոնավոր տղամարդկանց հետ». 55 տարեկան Բելուչին շարունակում է սրտեր կոտրել

19:54 30.09.2019

«Եթե գեղեցկությամբ ես օժտված, մնում է՝ համբերատար լինես, մինչև այդ գեղեցկությունը կանցնի հիվանդության պես: Ժամանակը, վաղ թե ուշ, ոչնչացնում է ամեն ինչ: Վերցնենք, օրինակ, մի գեղեցիկ և կարմիր խնձոր: Որոշ ժամանակ անց այն կթոշնի և կկորցնի իր թարմությունըայդպես լինում  է բոլորիս հետ»:

Իտալուհի, որը դարձավ ֆրանսիական կինոյի աստղ, կարողացավ գրավել Ամերիկան և հմայել ամբողջ աշխարհը: Կին, որի գեղեցկության առաջ գլուխ են խոնարհում բոլորը` տղամարդիկ, կանայք և ժամանակը: Կատարյալ գեղեցկություն, որը թվում է, թե սիրային պատմությունների պակաս պետք է որ չունենա: Մոնիկա Բելուչի:

 

 

Աստծո պարգևը

Մարիա Գուստինելին անպտուղ էր, դա հաստատել էին բժիշկները: Այդպես էր մինչև 1964թ՝ սեպտեմբերի 30-ը: Հենց այդ օրը Իտալիայի Չիտա դե Կաստելո գյուղակում Աստված օրհնեց Լուիջի և Մարիա զույգին՝ պարգևելով առաջին ու միակ երեխային, որին կնքեցին Մոնիկա Աննա Մարիա Բելուչի անունով:

Հայրն աշխատում էր տրանսպորտային գործակալությունում, մայրը նկարչուհի էր: Նրանք ամուսնացել էին` հակառակ կնոջ ընտանիքի համաձայնության և, մեղմ ասած, հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Սակայն ծնողներն ամեն ինչ անում էին, որ իրենց աղջիկը ոչնչի կարիք չունենար:

Մոնիկայի դաստիարակությամբ զբաղվում էր մայրը` փոքրիկ Մոնիկայի մեջ սերմանելով սերը դեպի դասական արվեստը, գեղեցիկն ու կանացիությունը:

«Մայրս միշտ ասում էր. «Եթե կինն ուզում է գեղեցիկ լինել, պիտի բնական լինի և ինքնավստահ: Նա նաև պետք է բավականաչափ խելք ունենա, որ կարողանա ցույց տալ իր արտաքինի ամենաշահեկան կողմերը»:  

Այնուամենայնիվ,  դեռ մանկությունից Մոնիկային հետապնդում էր իր արտասովոր գեղեցկությունը, որի մասին ավելի ուշ ցավով պիտի ասեր.

«Գեղեցիկ է, ինչպես դժոխային մեղքը, ինձ այսպես էին պիտակավորում մեր գյուղում, իսկ դասարանցիներս ինձ հետ չէին շփվում, մանկության ընկերներ այդպես էլ չունեցա»:

Մատուցողուհին

Դեռ դպրոցական տարիքից Մոնիկան գիտակցում էր, որ ընտանիքի ապրուստի միջոցները կարելի է ապահովել լավ կրթությամբ և փորձում էր լավ սովորել: Ավելի բարձր դասարաններում նպատակ դրեց դառնալ իրավաբան, ընդունվեց Պերուջիի համալսարան, սակայն ուսման վարձն ապահովելու համար երեկոյան աշխատում էր Պերուջի քաղաքի փոքրիկ ռեստորաններից մեկում` որպես մատուցողուհի: Գեղեցկուհու հետքերով սրճարանը դարձավ տղամարդկանց կողմից ամենապահանջվածը, իսկ դա, մեղմ ասած, կանանց սրտով չէր: Չուշացան բողոքները, և սրճարանի տերը կոնֆլիկտներից խուսափելու համար Մոնիկային հեռացրեց աշխատանքից:

«Գեղեցկությունը ոգեշնչում է պոետներին, բայց վրդովեցում հասարակ մարդկանց: Շատերն իբրև անձնական վիրավորանք են ընդունում ուրիշի գեղեցկությունը»:

Մոդելը

«Եթե չլիներ արտաքինս, ես գուցե հիմա հասարակ գրասենյակային աշխատող լինեի»:

Աշխատանք չուներ, բայց գումար պետք էր: Մոդելային աշխարհ մտնելու մասին միտքը եկավ պատահաբար, այն էլ  միայն շտապ գումար աշխատելու համար:  Նա սկսեց նկարահանվել տարբեր թերթերի համար:

«Մոդելի աշխատանքն ամենահեշտ տարբերակն էր իտալական գավառից փախչելու համար: Իրավաբան դառնալու երազանքից հրաժարվելն ու համալսարանը թողնելն ինձ համար պարզապես ապրելու ընտրություն էին»:

1987-ին Մոնիկան արդեն հրավեր ստացավ ամենահայտնի մոդելային գործակալության` «Էլիտի»-ի կողմից, որը գտնվում էր Միլանում: 1988-ին Մոնիկան տեղափոխվեց Միլան, որտեղ էլ պայմանագիր կնքեց «Elite Model Management»-ի հետ: Այնտեղ Մոնիկային միանգամից նկատեց Դոլչե-Գաբանա դիզայներական զույգը: Այդ օրվանից ու այդուհետ, Մոնիկա Բելուչին ամսագրերի շապիկի ամենացանկալի դեմքն էր, նաև հայտնի Dolce&Gabanna բրենդի դեմքն էր: Հետո էլի հայտնի բրենդներ Մոնիկային խնդրում էին նկարվել իրենց գովազդներում: Այդպես գլամուրային կյանքի հմայքը նրան ստիպեց հրաժարվել մանկության երազանքից և թողնել համալսարանը:

«Դրակուլան»

 «Ես մոդել էի երկար տարիներ, և դա հիանալի էր, բայց եթե մշտապես մնայի այդ մասնագիտության կրողը, պարզապես ինքնասպանություն կգործեի»:

Հենց ամսագրում էլ Մոնիկային նկատում է ռեժիսոր Դինո Ռիզին և առաջարկում նկարվել իր ֆիլմի մի դրվագում: Միևնույն ժամանակ, երիտասարդ գեղեցկուհուն նկատում է ռեժիսոր Ֆրենսիս Կոպոլան,  և Մոնիկան շուտով հայտնվում է Ֆրենսիս Կոպոլայի  «Դրակուլա» ֆիլմում: Դա 1992 թվականն էր:  Տեսարանը կարճ էր, բայց այդքանն էլ բավական էր, որ Բելուչին հիշվեր, իսկ «Դրակուլա» ֆիլմը դառնար այցեքարտ դեպի մեծ կինո:

 

Եվ սկսվում են փոքր ու մեծ դերերը, փոքր ու մեծ էպիզոդներում մինչև 1996-ը, երբ  դերասանուհին հրավիրվեց նկարահանվել ֆրանսիական «Բնակարան» ֆիլմում: Դա առաջին մեծ հաջողությունն էր: Այդ ֆիլմից հետո նա առաջադրվեց «Սեզար» մրցանակաբաշխությանը:

Դրան հաջորդեցին` «Սթրես», «Վատ տոն», «Ցանկություն», «Տոն չի լինելու», «Նա, ով սիրում է», «Կոմպրոմիս» ֆիլմերը:

Նկարահանվելու առաջարկներ ստանում էր տարբեր ռեժիսորներից, բայց  խիստ ընտրողաբար էր վերաբերվում դրանց` կարևորը ոչ թե հոնորարն էր, այլ թե ինչքան հնարավորություն կտար դերը՝ իր դերասանական ունակություններն ի ցույց դնելու:

Մալենա

«Ես սիրում եմ, երբ էկրանին տարբերվում եմ իրական կյանքի իմ կերպարից: Իրականում, ես ավելի թույլ եմ և անպաշտպան, այդ պատճառով սիրում եմ կերտել ավելի ուժեղ կանանց»:

Սակայն միշտ չէ , որ հաջողվում էր այդպիսի կերպար ստեղծել: 2000թ․ Մալենա: Ֆիլմ, որը դերասանուհին մասամբ նմանեցնում է իր կյանքին: Այդ ֆիլմից հետո Մոնիկան հայտնի էր արդեն Հոլիվուդում: Այն դերասանուհուն բերեց ոչ միայն համաշխարհային ճանաչում, այլև աշխարհին ստիպեց խոստովանել, որ նա ոչ միայն գեղեցկուհի է, այլև տաղանդավոր:

Պահանջվածը

Դերասանուհու պահանջարկը յուրաքանչյուր ֆիլմից հետո ավելի էր բարձրանում: Դերերը տարբեր էին, կերպարները՝ սիրելի, հոնորարը՝ ամեն անգամ ավելի բարձր: 2002-ին կինոսերները լրիվ ուրիշ Մոնիկա տեսան՝ եգիպտական թագուհու կերպարով եվրոպական ժամանակի ամենաթանկ ֆիլմում ՝ «Աստերիքսն ու Օբելիքսը․ «Կլեոպատրա» առաքելությունը»:

Հաջորդը «Անդառնալի» ֆիլմն էր, որը Կաննում առաջին ցուցադրության ժամանակ և հետագայում էլ բուռն քննադատության պատճառ դարձավ` 9 րոպե տևող բռնաբարության տեսարանի պատճառով:

Հետո հերթը հասավ «Մատրիցա․ Վերբեռնում»  և  «Մատրիցա-Հեղափոխություն» ֆիլմերին:  Իսկ 2011-ին նկարահանվեց «Սեր, օգտագործման ցուցումներ» ֆիլմում, որտեղ խաղում էր Ռոբերտ դե Նիրոյի հետ: Դա նրա վաղեմի երազանքն էր:  Ու այդպես ավելի քան 50 եվրոպական ու հոլիվուդյան ֆիլմեր:

Սրտակերը

179 սմ հասակ, 64 կգ քաշ, 44 համարի կոշիկ,  կազմվածքի 89-61-89 չափսեր: Ահա այսպիսին է ամենացանկալի կանանց տասնյակը գլխավորող կինը:

«Ես ալարկոտ եմ, և դրա համար երբեք չեմ ունենա կատարյալ կազմվածք: Եվ ինչի համար է դա պետք: Միևնույն է, բոլորին երբեք չես  գոհացնի: Ես կլինեմ այնպիսին, ինչպիսին ինքս ինձ դուր եմ գալիս հայելու մեջ: Ի դեպ, ես ամենաշատը սիրում եմ իմ ձեռքերը: Եվ առհասարակ, ես պարզապես սիրում եմ ինձ, դրա համար էլ մարդիկ կարծում են, որ գեղեցիկ եմ»:

Բացի արտաքին գեղեցկությունից՝ դերասանուհին գերազանց տիրապետում է 4 լեզվի՝ իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն: Սակայն երեխաների հետ խոսում է բացառապես իտալերեն, որպեսզի անկախ բնակվելու վայրից` երբեք չմոռանան իրենց արմատները: Պլաստիկ վիրահատության երբեք չի դիմել և չի պատրաստվում:

«Գեղեցկությունը կնոջ համար դառնում է խնդիր 2 դեպքումերբ այն չկա, և երբ բացի գեղեցկությունից, ուրիշ ոչինչ չկա»:

Սննդակարգում, որպես իրական իտալուհի, հաճախ է օգտագործում պաստա և պիցցա` չանհանգստանալով ավելացող կամ պակասող կիլոգրամների մասին: Ալկոհոլն այնքան էլ Բելուչիի համար չէ, խմում է մեծ մասամբ միայն սառը սպիտակ գինի:

Նախասիրություններն էլ հեռու են թե՛ դերասանությունից, թե՛ իրավաբանությունից՝ նկարչություն և ճարտարապետություն: Զբաղվում է լողով և յոգայով: Սիրում է նաև կարդալ:

«15-16 տարեկանում ես փորձում էի ապացուցել, որ հիմարիկ չեմ ու ուղեղ ունեմ: Բայց եթե դուք մինչ օրս էլ ուզում եք համարել, որ հիմարիկ եմ, դա Ձեր խնդիրն է»:

Դերասանուհին երկու անգամ արժանացել է իտալական «Ոսկե գլուբուսի» (1998, 2005), ստացել նաև «Արծաթե ժապավեն», թեպետ իտալական օրենքները հաճախ են քննադատում իտալուհու համարձակ քայլերը:

Կադրից դուրս

Թվում է, թե 21-րդ դարի ամենագեղեցիկ ու ցանկալի կնոջ կյանքում սիրային արկածները պետք է որ շատ լինեն, բայց իրականում Մոնիկան պաշտոնապես ամուսնացել է 2 անգամ, իսկ սիրեցյալների մասին անգամ դեղին էջերն են լռում: Առաջին ամուսինը լուսանկարիչ Կլաուդիո Կարլոս Բասսն էր: Ամուսնացան 1990-ին: Ամուսնությունը տևեց 4 տարի: Երկրորդ անգամ ամուսնացավ 1999-ին, ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ:

Նրանց առաջին հանդիպումը «Բնակարան» ֆիլմի նկարահանման հրապարակում էր: Ամուսնական կյանքը բուռն էր՝ ընտանեկան կոնֆլիկտներով, բաժանումներով ու խանդի տեսարաններով: Ամուսնալուծությունից տարիներ հետո Կասելը պիտի խոստովաներ.

«Երբեմն ինձ թվում է, թե իմ կնոջը կիսում եմ միլիոնավոր տղամարդկանց հետ»:

Դերասանը մի քանի անգամ նույնիսկ հայտնվել է ոստիկանությունում` խանդի հողի վրա ծեծկռտուք հրահրելու համար: Նա ամեն ինչ անում էր դեր ստանալու համար այն ֆիլմերում, որոնցում Մոնիկան էր նկարահանվելու:

«Ես 10 տարուց ավելի ճանաչում եմ այդ կնոջը, բայց այնպիսի տպավորություն է, ասես, հենց նոր եմ հետը ծանոթացել: Նա ֆանտաստիկ տաղանդ ունի՝ ամեն օր ուրիշ լինելու: Ամեն օր ես իմ առաջ տեսնում եմ բոլորովին նոր Մոնիկայի, դա ուղղակի հիանալի է»:

Երեխաների բացակայությունն ավելի էր սրում զույգի հարաբերությունները: Դա նաև Մոնիկայի համար էր ցավոտ հարց:

«Ես հոգնել եմ իմ մարմնից: Ինձ անբնական է թվում, որ կրծքավանդակս ու որովայնս շարունակում են այնպիսին մնալ, ինչպես 18 տարեկանում: Տարիքով և փորձառությամբ ես փոխվում եմ, դառնում այլ մարդ, բայց իմ մարմինը նույնն է մնումԻմ կուրծքը ստեղծված չէ զուտ երեկոյան հագուստները զարդարելու համար, և ժամանակն է, որ ծառայի իր իրական նպատակին»:

Ամուսնությունից 5 տարի հետո` 2004-ին, ծնվեց Մոնիկայի և Վենսանի դուստրը՝ Դեվա Կասելը: Աստղային ընտանիքում հարաբերական անդորր էր, թեև նրանք առավել հաճախ միևնույն տան տարբեր սենյակներում էին ապրում:  2010-ին լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ դուստրը՝ Լեոնին:

«Ես երբեք չեմ ցանկացել երիտասարդ տարիքում մայր դառնալ: Ես պարզապես պատրաստ չէի մայրանալ: Այդ պատճառով իմ առաջնեկը ծնվեց իմ 40 տարեկան դառնալուց մեկ շաբաթ առաջ, իսկ երկրորդը` 46-ում: Հիմա հասկանում եմ, որ շատ եմ սիրում երեխաներիս, և ինձ այլևս չեն հետաքրքրում տարբեր խնջույքներն ու կարմիր գորգերը: Ես ուղղակի ուզում եմ լինել իմ դստրերի կողքին»:

2013-ին դեղին էջերը, ամսագրերը, համացանցը մեկ լուրով էր հեղեղված՝ հայտնի և օրինակելի զույգը բաժանվում է: Սկզբում այն թվաց բամբասանք, հետո պաշտոնապես հաստատվեց:

Մինչ  պաշտոնական բաժանումն  էլ զույգը մշտապես միասին չէր. գործի բերումով գուցեև ամիսներով չհանդիպեին: Իտալիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա․ հենց այս երկրներում էին նրանք կիսում իրենց աշխատանքն ու անձնական կյանքը:

«Սերը  չի վերանում: Այն շարունակում է ապրել, սակայն այլ բնույթ է ստանում: Պետք չէ մոռանալ, որ երբ դուք ընտրում եք ինչոր մեկին, այդ ժամանակ ձեզ հաճելի էր նրա հետ: Պետք է հարգել այն ժամանակը, որը դուք նվիրել եք միմյանց: Սերը վեր է բաժանումից: Բացի դրանից՝ մենք շատ օրինակներ գիտենք, երբ մարդիկ բաժանվում են, իսկ հետո նորից միանում. կյանքում շատ բան է պատահում: Առաջին անգամ կյանքում ես միայնակ եմ` առանց տղամարդու: Սկսած 14 տարեկանից ես չէի եղել միայնակ: Առաջին անգամ 35 տարվա ընթացքում ես միայնակ եմ և կարող եմ լինել ինքս ինձ հետ»:

Հանրությունը սպասում էր շարունակության՝ ինտրիգների ու տեսարանների, սակայն իզուր: Զույգը բաժանվեց քաղաքակիրթ ձևով:

«Սիրելու միակ բանաձևն ինձ համար ազատ լինելն է: Ոչ ոք մեզ չի պատկանում՝ ո՛չ մեր երեխաները, ո՛չ ամուսինը: Ինձ համար վիրավորական և անընդունելի է, որ գիշերվա սիրուց հետո տղամարդը շրջվում է կողքի ու քնում, իսկ կինը մտքերին է տրվում»:

Այժմ նա պաշտոնական ոչ մի հարաբերություն չունի․ և դեղին էջերը կրկին լուռ են, փոխարենը՝ հաճախ նրան կարելի է տեսնել երեխաների հետ, խիստ առօրեական հագնված, հասարակ ու բնական:

Այսօր

55 տարեկան Մոնիկա Բելուչին այսօր էլ շարունակում է մնալ ցանկալի՝ ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ: Նրա նոր սիրեցյալը 36 տարեկան նկարիչ է՝ Նիկոլյա Լեֆեվրն էր, սակայն այս տարի այդ հարաբերություններն էլ ավարտվեցին:

Հիմա Մոնիկայի ուշադրության կենտրոնում միայն իր երեխաներն են:

«Շնորհիվ իմ երեխաների՝ ես որպես կանոն, ամեն օր երջանիկ եմ արթնանում: Եվ առհասարակ, ես ծերանալուց չեմ վախենում, ավելի շատ անհանգստանում եմ հիվանդություններից: Երազում եմ առողջ ապրել 150 տարի, կապուչինո խմել ընկերուհիներիս հետ և կյանքից հեռանալ խաղաղ երազում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

12:36 11.07.2025

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

12:28 11.07.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

Եվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ​​ներկայացուցիչը։   ...

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

12:17 11.07.2025

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...

BACK_TO_TOP