Նորայր Փանոսյանը և Տիգրան Դավթի Տեր-Հարությունովը կալանավորվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Նորայր Փանոսյանը և Տիգրան Դավթի Տեր-Հարությունովը կալանավորվել են

14:02 01.10.2019

Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռևս չպարզված, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ Նորայր Փանոսյանը, որպես հիշյալ նոտարների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձ, նոտարների գրավոր և բանավոր դիմումներից տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց գործունեության վայրերի գույքերի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը գրանցելու մտադրության մասին, քաջատեղյակ լինելով, որ նշված տարածքները վարձակալությամբ հանձնելու դեպքում հնարավոր է ստանալ երաշխավորված բարձր եկամուտներ, նոտարների, իրենց գործունեության վայրերի գույքերի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը գրանցելուն նպաստելու փոխարեն, ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված հանցավոր համաձայնությամբ, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել է վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավունքն իրացնելու՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցելու և իրենց միջոցներով վերանորոգված ու տարիներ շարունակ իրենց կողմից զբաղեցված վերը նշված տարածքներում անհատույց գործունեություն իրականացնելու հնարավորությունից, և իր ու ՀՀ ԱՆ այլ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, փաստացի կազմակերպել և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված աճուրդների, «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների և տնօրինության կողմից կեղծ գնահատման հաշվետվություններ տրամադրելու և իրենց լիազորությունները չարաշահելուն օժանդակելու արդյունքում՝ մի դեպքում շուկայականից ցածր, իսկ մյուս դեպքում՝ անհամեմատ ցածր արժեքներով գնահատելու արդյունքում՝ 63.400.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքը 22.08.2013թ. 47.520.000 ՀՀ դրամ գումարով, իսկ 33.550.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 տարածքը՝ 20.01.2014թ.-ին 3.800.000 ՀՀ դրամ գումարով, Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել վերը նշված անշարժ գույքերը, որոնք հետագայում լիազորագրերի օգտագործմամբ կամ առանց դրանց, նույն քաղաքացիների անուններից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել են նոտարներին:

Հիշյալ հանցավոր գործողությունների հետևանքով պետության, Երևան համայնքի, ինչպես նաև վերը նշված նոտարների իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. Երևան համայնքին պատկանող նշված անշարժ գույքերը վաճառվել են 45.630.000 ՀՀ դրամ պակաս արժեքով, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նույն չափով եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ նոտարները, իրավունք ունենալով անհատույց հիմունքներով գործունեություն իրականացնել իրենց կողմից զբաղեցրած տարածքներում, զրկվել են այդպիսի հնարավորությունից՝ կրելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 127.000.000 ՀՀ դրամ գումարի վնասներ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Դավթի Տեր-Հարությունովին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

11:15 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական […] ...

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

11:00 05.05.2025

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը կարող է կատարել այն առաջադրանքների մի մասը, որոնք ներկայումս կատարում են պետական ​​ծառայողները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Նա ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ և ասել, որ արհեստական ​​բանականությունը պետք է ստանձնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են որոշ […] ...

Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել

10:47 05.05.2025

Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել

Մյանմայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենաուժեղը 4.8 մագնիտուդ է եղել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։ «Ամենաուժեղ երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդով, գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում ՝ Թաիլանդի հետ սահմանի մոտ։ Մայիսի 5-ի վաղ առավոտից մինչև կեսօր նույն տարածքում գրանցվել են մի քանի այլ ցնցումներ՝ 1.9-ից մինչև […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

10:30 05.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

10:13 05.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

10:00 05.05.2025

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Սանայում տեղակայված թիրախներին, որը գրավել էին հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը առնվազն երեք ավիահարված է հասցրել այն պահեստներին, որոնք օգտագործում էին հութիները՝ Սանայի հարավում գտնվող Աս-Սավադ շրջանում զենք պահելու համար: Ավելի վաղ «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող Al […] ...

BACK_TO_TOP