17:44 06.10.2019
Ռենտգենյան ճառագայթման ժամանակ էլեկտրոններ արտանետող անսովոր նանոմասնիկները կարող են վերջ տալ օնկոլոգիական հիվանդություններին, հայտնում է ТАСС-ը:
Ճառագայթային թերապիան, որն այժմ իրականացվում է, լուրջ թերություն ունի. իոնացնող ճառագայթման միայն մի փոքր մասն է ընկնում հենց նորագոյացության մեջ: Նանոմասնիկների դեպքում խնդիրը լուծված է. դրանք չեն վնասում առողջ հյուսվածքները:
Նանոմասնիկները կարող են վերացնել քաղցկեղի բջիջներն ու մանրէները՝ ներթափանցելով քաղցկեղի բջիջների մեջ կամ կպչելով իրենց թիրախին և այն տեսանելի դարձնելով իմունային համակարգի համար: Արդյունքում, իմունային համակարգն ինքնուրույն զբաղվում է քաղցկեղի կամ պաթոգենների վերացմամբ:
Երկրորդ տարբերակը՝ լազերի կամ մագնիսական դաշտի միջոցով մասնիկների ակտիվացումն է: Ներծծելով ճառագայթումը, նանոմասնիկները տաքանում են՝ իրենց թիրախը ներսից այրելով:
Կատարված վերջին ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որոշ հազվագյուտ տարրեր, ինչպիսիք են գադոլինիումը, կարող են կլանել ռենտգենյան ճառագայթները սպեկտրի շատ նեղ մասում: Ճառագայթվելիս նրանք սկսում են արտադրել բարձր էներգետիկ ներուժով էլեկտրոններ: Դրանք ունակ են գադոլինիումից փոքր հեռավորության վրա ոչնչացնել ԴՆԹ, սպիտակուցներ և այլ կենսական անհրաժեշտության մոլեկուլներ:
Ավելին, քաղցկեղի բջիջների առանձնահատկությամբ պայմանավորված, նանոմասնիկները հեշտությամբ կուտակվում են քաղցկեղի բջիջների մեջ: Մասնագետները ստեղծել են սիլիկոնային մասնիկներ և դրանք լցրել գադոլինիումով: Փորձարկումները ցույց են տվել, որ քաղցկեղածին բջիջները մահացել են երկու օրվա ընթացքում: Ճառագայթումը տևել է ուղիղ մեկ ժամ: Ավելին, ռենտգենյան ճառագայթահարման այլ տեսակներ չեն ակտիվացրել նանոմասնիկները, ինչը թույլ է տալիս միաժամանակ ճառագայթային թերապիա անցնել և ռենտգենյան ճառագայթներն օգտագործել այլ նպատակներով:
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...
22:10 08.07.2025
Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևումԻսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...
21:53 08.07.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:44 08.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...