14:49 04.10.2019
Գյումրու ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Այս մասին որոշումն այսօր շինհրապարակ հերթական այցելության ընթացքում կայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա SHANTNEWS-ին ասել է, որ թեև բավական մեծ ծավալի աշխատանքներ տարել են, բայց շինաշխատանքների ներկայիս տեմպերը գոհացնող չեն: Պատճառները, ըստ ՊԵԿ նախագահի, և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրում մի շարք փոփոխություններ են կատարվել, ավելացել է նախատեսված աշխատանքների ծավալը:
«Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 18-ին բացումը կազդարարենք: 1 շաբաթով մենք հետաձգում ենք, որովհետև օբյեկտիվորեն չենք հասցնում: Հոկտեմբերի 11-ն էր նախանշված ժամկետը, մեկ շաբաթով հետաձգում ենք: Հենց այսօր այդ որոշումը կայացրինք: Ֆիզիկապես չենք հասցնում։ Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Օբյեկտիվները պետք է գնահատենք, իսկ սուբյեկտիվները շատ արագ հարթելու ենք այսօր և վաղը:
Շինարարության ընթացքն այնքան էլ գոհացուցիչ չէ: Այսինքն՝ մեր սպասվածից մի քիչ ավելի տեմպը դանդաղել է: Օբյեկտիվ պատճառներից եղանակային պայմաններն էին, որ մի պահ, մի քանի օրով մեզ հետ գցեցին: Նաև ուղղակի աշխատանքային ծավալների ավելացում եղավ: Սկզբում եթե շենքային հարմարությունները 800 մետրի մասին էին, ապա հիմա արդեն խոսում ենք 4000 մետրի շենքային հարմարությունների մասին, որովհետև ֆունկցիոնալ առումով հընթացս բավականին շատ բան ենք փոխել»,- SHANTNEWS-ին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ այդմ` Դավիթ Անանյանը կապալառու և ենթակապալառու շինընկերություններին հանձնարարականներ է տվել, որոնք սահմանված ժամկետներում ավարտելու համար պարտադիր է աշխատանքային ծավալների և աշխատուժի կրկնապատկումը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշում է՝ իրենք կապալառուներին չեն պարտադրում, բայց հանձնարարականները, որոնք տրվել են, այլ կերպ կատարել հնարավոր չէ: Այժմ շինհրապարակում մոտ 200 բանվոր է աշխատում, կառուցում են մեքենաների համար կայանման հարթակը և վարչական շենքը: Շինընկերություններն աշխատուժի համալրում են նախատեսում, իսկ Պետեկամուտների կոմիտեն Գյումրու ավտոմաքսատան աշխատակիցներին արդեն ընտրել է: Մրցույթների արդյունքում 57 մարդ արդեն համարվում է նոր ավտոմաքսատան աշխատակից:
12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...