16:40 04.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել որպես գումար տրամադրող հանդես եկող առանձին սուբյեկտների կողմից քաղաքացիներին մոլորության մեջ գցելով առերևույթ հանցավոր սխեմաներով վերջիններիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելուն ուղղորդելու, դրա միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու մի քանի դեպքերի առնչվող նյութեր:
Մասնավորապես՝ 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում չորս քաղաքացիներ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ կամ ԱԱԾ առանձին-առանձին հաղորդում են տվել այն մասին, որ «Երևան» տոնավաճառում գործող՝ «Գևորգ Վահրամի Մկրտչյան» ԱՁ-ի հետ կատարել են տարբեր դրամական չափերով գործարքներ, որի արդյունքում ստացել են նախատեսված գումարի մի փոքր մասը, իսկ մնացած մասն այդպես էլ չեն ստացել:
Քաղաքացիների հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ արագ գումար տրամադրելու վերաբերյալ գովազդի հետքերով այդ անձինք այցելել են «Գևորգ Մկրտչյան Վահրամի» անհատ ձեռնարկատիրոջ գրասենյակ, որտեղ նրանց տեղեկացրել են, որ վարկունակ ճանաչվելու դեպքում կարող են հավակնել իրենց կամեցած գումարին: Սակայն նրանց տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք այդ անհատ ձեռնարկատիրոջ աշխատակիցների հետ այցելեն տարբեր խանութներ և նրանց անվամբ ձևակերպվեն տարբեր կենցաղային իրերի ապառիկ գնման վերաբերյալ վարկային պայմանագրեր:
Համաձայնելով գումար ստանալու այդ տարբերակին՝ քաղաքացիները գրասենյակի աշխատակցի հետ այցելել են կենցաղային իրերի վաճառքի տարբեր խանութներ, որտեղ ապառիկ վարկավորմամբ ձեռք են բերել տարբեր կենցաղային իրեր՝ հիմնականում բջջային հեռախոսներ և դրանց աքսեսուարներ: Ապա դրանք հանձնել են անհատ ձեռնարկատիրոջ գրասենյակ, կնքել այդ ապրանքների արժեքի 60 կամ 70 տոկոսն ստանալու վերաբերյալ պայմանագրեր, ապա ստացել գումարի մի փոքր մասը՝ մյուս մասը 2 օրից մինչև մեկ շաբաթվա ընթացքում ստանալու պայմանով: Սակայն, նշված ժամանակահատվածում գումարը չեն ստացել:
Գնահատելով նախապատրաստված նյութերով պարզված հանգամանքները՝ հետաքննիչները գտել են, որ քաղաքացիների և տվյալ անհատ ձեռնարկատիրոջ միջև առկա վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, ինչի հիման վրա նրանց կողմից կայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված (խարդախության) հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում այդ որոշումների օրինականության ստուգման շրջանակներում ուսումնասիրվել են բոլոր 4 դեպքերով նախապատրաստված նյութերը, որի արդյունքում պարզվել է, որ ապառիկ եղանակով ապրանք գնելու համար բանկի կողմից անձին վարկ տրամադրելու հարցում տվյալ անհատ ձեռնարկատերը որևէ գործառույթ չի ունեցել և որևէ միջնորդական ծառայություն չի մատուցել: Առկա չէ որևէ տվյալ այն մասին, թե անհատ ձեռնարկատերը մատուցված ո՞ր ծառայության դիմաց է անձից կատարել փաստացի գանձումը ապրանքի արժեքի 40% կամ 30% տոկոսի չափով: Ընդ որում՝ ստացված փաստական տվյալներով քաղաքացիները կենցաղային ապրանքները խանութներից վարկավորման միջոցով ձեռք են բերել և դրանց արժեքից 40% կամ 30% տոկոսով ցածր արժեքով հիշյալ անհատ ձեռնարկատիրոջը վաճառել վերջինիս գրասենյակի աշխատակիցների ուղղորդմամբ:
Այսինքն՝ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ քաղաքացիները տվյալ անհատ ձեռնարկատիրոջ հետ գործարք են կատարել ակնհայտորեն իրենց համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, որից վերջինս առերևույթ օգտվել է:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշումներով վերացվել են նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչների որոշումները և ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում կատարված գործարքից մյուս կողմի օգտվելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի (վաշխառություն) հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Քաղաքացիներին հորդորում ենք զգուշավորություն ցուցաբերել նմանատիպ առաջարկներով հանդես եկող սուբյեկտների հետ հարաբերություններում, զերծ մնալ այնպիսի պայմաններով գործարքներից, որոնք իրենց մեջ պարունակում են նկարագրված սխեմաներով առերևույթ հանցավոր դրսևորումներ, իսկ դրանցից տուժելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...