08:48 05.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տեղական Ինքնաոչնչացման Մարմինների մասին։
Սրանք Հայաստանում հաճախակի հանդիպող տեղական իշխանիկներն են, որոնք սովորաբար գտնվում են առավել հեռու բնակավայրերում (աչքից հեռու) և իրենք են «նշանակում» ավագանու անդամներին։ Համայնքը միշտ համարել են իրենց սեփականությունը և արել են այն, ինչ ցանկացել են։
Բնակիչների համար համայնքի սեփականությունը միշտ եղել է պետական, իսկ իշխանիկների համար անձնական սեփականություն։
Սրանք միշտ պահպանել են իրենց կիսանկախ կարգավիճակը, վերևներին դիմավորել են իրենց տարածքներից հեռու և վճարել կարգավիճակի պահպանման դիմաց տարբեր ծառայություններ կամ ապրանքներ մատակարարելով( ընտրություններ,հողեր, հացի սեղան, նոր տարվա գառ, սագ և այլն)։ Գրեթե միշտ միավորվել են հարևան իշխանիկների հետ ու այսպիսով ստեղծել են առավել ներկայանալի դաշինքներ։ Այս դաշինքները սովորաբար ներկայացնում են նրանցից ամենաուժեղները ( սովորաբար ամենաշատ ձայներ ապահովող, մեծ կալվածքներ և կապիտալ ունեցող անձինք)։ Դաշինքներ ներկայացնող անձինք միշտ ունենում են բոլոր հնարավոր կապերը վերևների հետ ու իրենց հատուկ քծնելու պրոֆեսիոնալիզմով կարողանում են բանակցել գրեթե բոլոր օղակների հետ։
Արտաքին բոլոր ռիսկերն ու վտանգները կառավարելով՝ հանգիստ իշխում են իրենց տարածքներում։ Երբեք չեն հանդուրժում որևէ ներքին ընդվզում և միավորվելով լիկվիդացնում են բոլոր վտանգները։ Ստեղծում են փակ շղթա ու արնաքամ են անում սեփական իսկ համայնքը։ Տանել չեն կարողանում նախաձեռնող, խելացի և ակտիվություն ցուցաբերող ցանկացած բնակչի։ Ամենաշատը վախենում են անակնկալներ մատուցող, անկանխատեսելի և խելացի մարդուց՝ ոհմակի պես հարձակվում են ու վերացնում վտանգը,հաճախ օգնություն խնդրելով վերևներից։
Արտաքին զարգացումների ներթափանցումը համայնքներ (ինֆորմացիա, բջջային կապ, ինտերնետ և այլն) անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերի և վտանգների պատճառ է հանդիսանում, ինչը խուճապ է առաջացնում… սկսվում է ամենացավալին։ Վախենալով, որ կկորցնեն իրենց իշխանությունը՝ սկսում են սեփականաշնորհել ամեն ինչ։ Ագահությամբ կուրացած չեն էլ նկատում, թե ինչպես են ոչնչացնում սեփական համայնքը։ Իրենց համար համայնքային ցանկացած բան պետական սեփականություն է դառնում։
Այն ամենը, ինչը չեն կարողանում սեփականաշնորհել՝ թողնում են անտեր, ու դրանք այլևս իրենց չեն հետաքրքրում։
Երբ ամեն ինչ վերջանում է՝ ունենում ենք այն, ինչ ունենք այսօր… դատարկված տներ, կոտրված սրտեր ու չիրականացված երազանքներ։
ԵՐԱԶԱՆՔ-ը երբեք չի մարում ու միշտ կարող է ոտքի կանգնեցնել մարդուն։ Սա այն լուսավոր կետն է, որն ի զորու է շատ արագ իրականություն դառնալ..․ ու կդառնա, բայց նախ և առաջ պետք է ոտքի կանգնել՝ տան տիրոջ իրավունքով նայել իշխանիկների աչքերի մեջ, լայն ժպտալ ու արարել։
Սա է բարության ուժը, որից սարսափում է ցանկացած չար ուժ։
Սա է ժողովրդի իշխանությունը»:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:21 09.07.2025
Մրգաստան գյուղի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 63-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ, ինչպես նաև պահում դրանցից պատրաստված զանգվածներ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 5-ին կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 20 բույս, իսկ կիսակառույց շինությունում՝ մոտ 1 […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...
17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...
16:45 09.07.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...