21:42 06.10.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Գարֆիլդ քաղաքում ծնվել է երեխա, որի գանգի մի մասը բացակայել է: Ըստ New York Post-ի՝ նա կարողացել է ապրել՝ հակառակ բժիշկների կանխատեսումներին:
30-ամյա Մարիա Սանտա Մարիան մարտի 7-ին ծննդաբերել է որդուն՝ Լուկասին, իմանալով, որ երեխան ունի բնածին արատ, որի դեպքում լիովին չի զարգացնում պտղի գանգը: Կինը որդու վիճակի մասին իմացել է ուլտրաձայնային հետազոտության առաջին փուլում՝ հղիության տասներորդ շաբաթվա ընթացքում: Բժիշկներն ասել են, որ երեխան չի կարողանա ապրել նույնիսկ մեկ օր և առաջարկել են հղիության արհեստական ընդհատում անել:
Կինը և նրա 31-ամյա ամուսինը ՝ Օգոստո Սանտա Մարիան, որոշել են չհեռացնել երեխան, չնայած այդ որոշումը դյուրին չի եղել: Մարիան որոշել է գոնե հինգ րոպե անցկացնել որդու հետ: Նա իր երեք դուստրերին՝ 3, 7 և 9 տարեկան, նախապատրաստել էր, որ եղբայրը 1 օր է ապրելու և խնդրել էր, որ աղոթեն նրա համար:
Լուկասը, սակայն, կարողացավ ապրել: Նրան նախ տեղափոխեցին նորածինների վերակենդանացման բաժանմունք, ապա՝ ընտանիքին թույլ տվեցին նրան տանել տուն: Բայց ծնողները զգում էին, որ նա պատրաստ չէ դրան, քանի որ երեխայի վիճակը ցանկացած պահի կարող է վատանալ:
Բժիշկ Թիմ Վոգելը և նրա թիմը կատարեցին յուրահատուկ վիրահատություն։ Այսպիսի արատի դեպքում, որպես կանոն, վիրահատական միջամտություն իրականացնելը հնարավոր չէ, քանի որ ցանկացած ֆիզիկական շփում կարող է առաջացնել երեխայի ուղեղը պաշտպանող բջիջների խոցելի շերտի վնասման ռիսկ:
Լուկասին ծնողներին են հանձնել ընթացակարգից ընդամենը մեկ շաբաթ անց: Հաջորդ վիրահատությունը նախատեսված է 5-6 ամիս հետո: Բժիշկները վերականգնում են նրա գանգը:
Վերջերս լրացել է երեխայի 7 ամսականը: Նա համարվում է այդպիսի արատով առաջին երեխան, ով կարողացել է այդքան երկար ապրել: Լուկասը լավ է զգում իրեն, ուտում է շիլա և մանկական սնունդ: Նրա քույրերը սիրում են երգել նրա հետ և համբուրել նրան:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...