Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարը` առանց իմ համաձայնության. Յուրի Ջորկաեֆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+20.09 oC

Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարը` առանց իմ համաձայնության. Յուրի Ջորկաեֆ

12:42 07.10.2019

 Vnews-ը հարցազրույց է ունեցել ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն, հայկական Softconstruct ընկերության և VBET բրենդի համաշխարհային դեսպան Յուրի Ջորկաեֆի հետ:

 –Շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար և շնորհավորում ենք FIFA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կկիսվե՞ք զգացողություններով:

– Այո, վերջերս ես դարձա FIFA հիմնադրամի գլխավոր տնօրեն: Եվ սա ևս մեկ առիթ է խորհելու, թե ինչպես զարգացնել ֆուտբոլը այն տեղերում, որտեղ դա բարդ է անելը կամ, որտեղ ընդհանրապես չկա ֆուտբոլ: Հիմնադրամի ծրագրերը կուղղվեն այն համայնքներին, մարդկանց և երեխաներին, որոնք, ցավոք, չունեն ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն, չունեն կրթություն  և իրենց կյանքում հաճելի պահեր ունենալու հնարավորություն: Մենք ծրագրում ենք մեծամասշտաբ միջոցառումներ ամենուր: Եվ քանի որ ՖԻՖԱ-ն հնչեղ անուն է և հզոր կազմակերպություն, հիմնադրամն էլ պետք է լինի այդ բարձունքին: Այսպիսով, ներկայումս իմ գործն է՝ գնալ այնտեղ, որտեղ մարդիկ պահանջում են, ինչպես նաև այնտեղ, որտեղ կարծում ենք, որ մեր ներգրավվածությունն ու միջամտությունն անհրաժեշտ են:

– Կպատմե՞ք` որն է այս անգամ Հայաստան այցի Ձեր առաքելությունը:

Ինչպես գիտեք, արդեն մեկ տարի է, ինչ ես Softonstruct կոչվող հայկական ընկերության դեսպան եմ: Այն պահից ի վեր ինչ ես ծանոթացա այս ընկերության սեփականատիրոջ ՝ Վիգենի հետ, մենք շատ մտերմացանք և բարեկամացանք և ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում գալ Հայաստան, ես առիթը բաց չեմ թողնում՝ գալու և լինելու իր կողքին, ներկայացնելու այս հոյակապ ձեռնարկատիրոջը և մարդուն և այն ամենը ինչ  նա անում է երկրի համար, Ինձ համար դա շատ կարևոր է:

Այսօր ես Softconstruct-ի անունից հրավիրված եմ WCIT-ին: Անհավատալի բան է: Եվ այն, որ WCIT Հայաստանում է, դա ուղղակի արտակարգ է: Ես տեսնում եմ մարդկանց ոգևորությունն ու հուզմունքը: Կան շատ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, սա շատ կարևոր է, քանի որ տեխնոլոգիան է, թերևս, Հայաստանի ապագան: Հունիսին, երբ ես Հայաստանում էի, առիթ ունեցա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ ճամփորդության գնալու: Գնացինք Վանաձոր՝ մրցանակներ պարգևելու երիտասարդ ստեղծարարներին և ձեռներեցներին:

Երևանից Վանաձոր ճանապարհը մեքենայով տևեց երկուսուկես ժամ, և նախարարն ինձ բացատրեց, թե տեխնոլոգիան ինչ կարող է տալ Հայաստանին, և թե ինչքան լավ կողմնորոշում և տաղանդ ունեն հայերը  այս ոլորտում: Նա ինձ բացատրեց ամեն ինչ, և ես ինքս էլ տեսնում եմ ու ինչով հիանում: Կա  ապագա և կան լավ նախադրյալներ և ծրագրեր երկրի համար, երիտասարդության, Softconstruct-ի նման ընկերությունների համար, որոնք աշխատում ու զարգանում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Այսպիսով, վերադառնամ WCIT- ին, և ասեմ, որ չնայած որ ես այս ոլորտից չեմ, բայց ես հասարակական գործիչ եմ, և կարևորում եմ իմ՝ այստեղ ներկա գտնվելն ու ՀՀ կառավարության այսպիսի

նախաձեռնություններին աջակցելը:

– Ունե՞ք արդյոք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կամ գուցե կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պլաններ:

Ես հիմա ՖԻՖԱ-ում եմ և ՖԻՖԱ-ն շատ է աջակցում  Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիային: Վերջերս ՖԻՖԱ-ն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքեց զարգացման պայմանագիր:

Հաջորդ 5 տարիների ընթացքում կիրականացվի ավելի քան 50 փոքր ֆուտբոլային դաշտերի ստեղծում և բարեկարգում, նպատակն այն է, որ բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր Երևանում չեն բնակվում, ամբողջ հայ բնակչությանը՝ հնարավորություն տրվի ֆուտբոլային դաշտ ունենալու: Այս ծրագիրը շատ հավակնոտ է, այն 90%-ով ֆինանսավորվում է ՖԻՖԱ-ի կողմից, և դա մի բան է, որը ստորագրվել է նախքան իմ ժամանումը, բայց, ես ներկա եմ, որպեսզի այն իրագործվի և հենց այն բանի համար, որ Հայաստանը զարգանա նաև սպորտով, քանի որ ես հավատում եմ, որ սպորտը դարձել է զարգացումն ապահովող բավականին անհավատալի գործիք, և Հայաստանում անհրաժեշտ է ունենալ ավելի շատ ենթակառուցվածքներ և ավելի շատ միջոցներ՝ հայ երիտասարդներին, բոլոր երիտասարդ աղջիկներին և տղաներին, միշտ շատ կարևոր է նշել աղջիկներին և տղաներին համախմբվելու սպորտի շուրջ: Սպորտի, որն, ինչպես ասացի, համախմբում է,  կրթում  է և կապում մարդուն հասարակության հետ: Ֆուտբոլը շատ կարևոր է: Դրա համար էլ այն ամենը, ինչ տեղի է ունենալու Հայաստանում ֆուտբոլի ոլորտում՝ անկախ նրանից, ես ներգրավված կլինեմ, թե ոչ, միշտ ուշադիր կլինեմ:

– Վերջերս հրատարակվել է Ձեր մասին պատմող գրքի հայերեն տարբերակը, տեղյա՞կ եք արդյոք և ի՞նչ եք մտածում այդ մասին:

Շատ պատվաբեր է և անհավատալի, երբ նայում եմ այս գրքին, որը ես տեսա խանութի ցուցափեղկին, որը գրված է հայերենով և ունի հայկական հոտ, այն ինձ հիշեցրեց, տատիկիս, ով գիտեր հայկական այբուբենը և ով կարդում էր հայկական գրքեր: Այսօր հայերենով գրված իմ պատմությունը տեսնելը ինձ շատ է հուզում և շոյում: Այս գիրքը շատ խորհրդանշական է և շատ հզոր է ինձ համար, այն ինձ է ներկայացնում: Բայց ես գիտեմ, որ այն նաև ասոցացվում է այլ բաների հետ, որոնք կոմերցիոն են, և որոնք ինձ համար անընդունելի են և դուրս են էթիկայի նորմերից: Գրքի առաջին երկու էջերում ես տեսա գովազդ, որն օգտագործում է իմ կերպարը, այն ոչ թե հորդորում էր կարդալ և սովորել, այլ հորդորում էր այլ բան, ինչը ինձ բնավ դուր չեկավ:

Ես հասարակական գործիչ եմ և գիտեմ, որ Հայաստանում բոլորն ինձ սիրում են, և ես սիրում եմ բոլորին, բայց երբեմն ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարը՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով:

Այսօր գիրքը վաճառվում է և դա լավ է, բայց պարզապես ես ուզում եմ, որ այն չօգտագործվի գովազդային նպատակներով: Գիրքը մի բան է, որ երիտասարդները պետք է կարդան և ներշնչվեն: Այն չպետք է  օգտագործվի որևէ ընկերություն գովազդելու համար: Այնպես որ, պետք է շատ զգույշ լինել, քանի, որ դա նախ իմ պատկերն է, բայց սա նաև ամբողջ Հայաստանի պատկերն է: Պետք է գիտալցել, որ ամեն ինչ չէ, որ կարելի է անել:

Այնպես որ, ես չեմ ուզում կասկածել որևէ մեկի ողջախոհությանը, այլ ուշադիր կլինեմ տրված խոստմանը, որին՝ ըստ իս,  յուրաքանչյուր մարդ պետք է հավատարիմ մնա:

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP