12:37 07.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել է պետական դավաճանության մեջ և կոչ է արել իմփիչմենթ հայտարարել նրան: ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ Փելոսին տեղյակ է եղել Կոնգրեսի՝ Հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի «բոլոր ստերից և խոշոր խարդախություններից, «իրազեկիչի» հետ ապօրինի հանդիպումներից»:
«Ենթադրում եմ՝ սա նշանակում է, որ նրանք, ինչպես նաև նրանց հետ դավադրություն կազմած բոլոր անձինք պետք է անմիջապես իմփիչմենթի ենթարկվեն», – գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:
Nancy Pelosi knew of all of the many Shifty Adam Schiff lies and massive frauds perpetrated upon Congress and the American people, in the form of a fraudulent speech knowingly delivered as a ruthless con, and the illegal meetings with a highly partisan “Whistleblower” & lawyer…
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 7, 2019
….This makes Nervous Nancy every bit as guilty as Liddle’ Adam Schiff for High Crimes and Misdemeanors, and even Treason. I guess that means that they, along with all of those that evilly “Colluded” with them, must all be immediately Impeached!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 7, 2019
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Նենսի Փելոսին հայտարարել է, որ Կոնգրեսը գործընթաց է սկսում, որի նպատակն է որոշել՝ արդյո՞ք հիմքեր կան Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու համար: Այս ամենի առիթն է դարձել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ին:
Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն ասել է, որ «հրաշալի կլիներ», եթե Ուկրաինայի նախագահն ուսումնասիրեր ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում: Վերջինս Ուկրաինայի խոշորագույն գազային ընկերություներից մեկի տնօրենների խորհրդի անդամ է եղել 2014-ից մինչև 2019-ի սկիզբը:
14:30 08.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ըԲացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...
14:20 08.07.2025
Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...
13:55 08.07.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...