14:29 07.10.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ընթացիկ հետազոտություն է, որն ինչ-որ բան ցույց կտա, լուրջ ոչինչ չկա: Իսկ թե ինչից է բողոքում Լևոն Քոչարյանը, վերջինս նշեց:
«Անցյալ տարի պետք է գնար ստուգման, հետո բան չարեցին, հիմա ընթացիկ պրոցես է, արյան անալիզներ և այլն»,- ասաց նա և շարունակեց,- դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը կարելի է քննարկել ինչ-որ ուրիշ հարթության մեջ՝ ինչքանով էր ճիշտ, սխալ, արժեր, չարժեր, բայց իրավական հարթության մեջ, այն էլ այդպիսի հոդված՝ «արդարադատության խոչընդոտում», դա աբսուրդ է: Այդ տղաները, երևի թե չուզելով, բայց ակամայից երևացող ձևով ցույց տվեցին երկակի ստանդարտը, որ կիրառվում է մեր երկրում, այսինքն՝ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին դեռ խորհրդակցական սենյակում պետք է որոշում ընդուներ: ՍԴ որոշումը, որի հիման վրա դատավորը պետք է որոշում կայացներ, երկրի առաջին երկու դեմքերը որակեցին որպես ապօրինի, որի իրավունքը պարզապես չունեին: Հաջորդ օրը Աննա Դանիբեկյանն անտեսեց ՍԴ որոշումը, այսինքն՝ մնացածը չեմ ասում՝ դատարան փակել, այս շենքում դատավորին հրել-գցել, այդ ամենը արդարադատության խոչընդոտում չէ, իսկ եթե լայվով մոտենում են, դուք այդ նյութը, որ նայում եք, վիրավորանք չկա»:
Լրագրողի դիտարկմանը՝ բայց չէ՞ որ խնդրում էր իրեն չնկարել, Քոչարյանն ասաց.
«Ձեզ ինչքան է լինում խնդրենք՝ չնկարեք, մեկ է՝ նկարում եք, իրենք էլ քաղաքական ակցիա են անում, իսկ Դավիթ Բալայանին, որ պատուհանից հրում են, ընկնում է, դրա մասին չեք խոսում»։
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...