Լավ կլինի, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր 2018-ի հեղափոխությունից առաջ այլ սրբություններ էին պաշտում, չմոռանան նշել այդ անցման պատճառները. Տ․ Եգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Լավ կլինի, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր 2018-ի հեղափոխությունից առաջ այլ սրբություններ էին պաշտում, չմոռանան նշել այդ անցման պատճառները. Տ․ Եգորյան

14:59 07.10.2019

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցին, որտեղ ՄԻՊ-ը խոսում էր մարդու իրավունքների ոտնահարման մասին:

«Պետք է կարևորեմ, որ այսօր պարոն Թաթոյանը մոռացավ նշել, որ 2013-16 թթ․-ին նա, հանդիսանալով արդարադատության նախարարի տեղակալ և ՀՀ ներկայացուցչի գրասենյակի Եվրոպական դատարան ներկայացվող առարկությունների պատրաստման վարչության վերահսկող, պատասխանատու է այդ ժամանակահատվածում կառավարության անունից ներկայացված այն անիմաստ իրավունքից ու իր այսօր հռչակված սկզբունքներից չբխող պատասխանների համար, որոնց պատճառով երկար տարիներ ձգձգվել են այսօր այն մարդկանց իրավունքների խախտումները, որոնք դիմել էին Եվրոպական դատարան, այս գործողությունները չէին սահմանափակվում առարկությունների տեքստեր պատրաստելով, դրանք ընդգրկում էին իշխանությունների լիազորությունների այնպիսի գործադրում, որոնց միջոցով կեղծ փաստաթղթավորում էին հրամցվում կառավարության անունից»,- ասաց փաստաբանը:

Նա հիշեց մի դեպք, երբ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա Կադաստրի պետական կոմիտեն պատժի էր ենթարկել այն միակ փորձագետին, որ հանդգնել էր կատարել գույքի իրական չափագրում:

«Լավ կլինի, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր 2018-ի հեղափոխությունից առաջ այլ սրբություններ էին պաշտում, չմոռանան նշել այդ անցման պատճառներն ու հիմքում ընկած շարժառիթները, հեռու եմ մտածելուց, որ այդ ամենը կատարվում էր այսօրվա բարձր մղումների շրջանակներում»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP