14:40 07.10.2019
Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու, ինչպես նաև նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Միջոցառումներին մասնակցեցին նաև ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Արդյունքում պարզվեց ներգրավված անձանց ինքնությունը։ Միջոցառման այդ փուլում սերտ համագործակցություն ծավալվեց նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ։ Դրա արդյունքում էլ պարզվեց, որ քաղաքացիներից մեկն իրոք ստացել էր եվրոպական երկիր մուտք գործելու արտոնագիր և մեկնել։
Այնտեղ փոխպատվաստման վիրահատության միջոցով վերցվել էր նրա օրգանը՝ երիկամը։ Նշված հանգամանքը հավաստեց նաև նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված փորձագետի եզրակացությամբ։
Հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 125-րդ պրիմ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը։ Քրեական գործի շրջանակներում տվյալ անձը հրավիրվեց ոստիկանություն և ցուցմունք տվեց, որ իրոք երիկամի առքուվաճառքի շուրջ խոսակցություններ է վարել այդպիսի առաջարկով իրեն դիմած մարդու հետ։
Նրա կազմակերպմամբ մի քանի անգամ մեկնել է եվրոպական տվյալ երկիր բժշկական հետազոտություն անցնելու և, ըստ ցուցմունքի, հերթական անգամ այդպիսի բժշկական հետազոտություն կազմակերպելու նպատակով իրեն տեղափոխել են եվրոպական երկիր և այնտեղ արդեն օգտվելով տվյալ երկրի լեզվին չտիրապետելու, ինչպես նաև միայնակ այդտեղ գտնվելու հանգամանքներից, օգտագործելով նաև պարտքային կախվածության հետևանքով առաջացած վիճակի խոցելիությունը, առանց նրա վերջնական համաձայնությունը ստանալու՝ նրան ենթարկել են վիրահատության, ինչի միջոցով էլ վերցրել են երիկամը։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այս հանցագործությանը ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունները պարզվել են․ միջոցառումները շարունակվում են հանցագործության հանգամանքներն ամբողջովին պարզելու ուղղությամբ։
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...