12:02 08.10.2019
ԱՄՆում ու Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը լայն տարածում ունի։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ ԱՄՆում էլեկտրոնային սիգարետը սկսել է ակտիվ օգտագործվել երիտասարդների կողմից, Մեծ Բրիտանիայում այն ավանդաբար համարվում է սիգարետ ծխելուց հրաժարվելու միջոց չափահասների համար։ Ո՞րն է տարբերությունը. փորձել է վերլուծել CNN-ի լրագրողական խումբը։
Հարյուրավոր վեյփերների հիվանդացումն ու, հնարավոր է, յոթը մարդու մահը կարող են պայմանավորված լինել Միացյալ Նահանգներում վեյփինգի հետ կապված հիվանդությունների բռնկումով։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ի պատասխան արգելեց էլեկտրոնային սիգարետին բուրավետիչներ ավելացնել։ Հնչեցին նաև նախազգուշացումներ ` էլեկտրոնային սիգարետից ընդհանրապես հրաժարվելու ուղղությամբ։
Սակայն Մեծ Բրիտանիայում, կարծես, վեյփինգով պայմանավորված հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել։ Բացի այդ, վեյփինգի տարածված լինելը չի հանգեցրել չծխող երիտասարդների կողմից արտադրանքի նկատմամբ հետաքրքրության աճին։ Փոխարենը, էլեկտրոնային սիգարետը հիմնականում դիտարկվել է որպես չափահասների կողմից սիգարետ ծխելուց հրաժարվելու միջոց: Ու իսկապես, Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները ամեն կերպ աջակցում են էլեկտրոնային սիգարետի տարածմանը՝ այն դիտարկելով որեպս ծխելը թողնելուն օգնող գործիք:
«Եթե դուք չեք ծխում, էլեկտրոնային սիգարետը ձեզ համար չէ», – ասում է Անգլիայի Հանրային առողջապահության գործակալության Առողջության բարելավման գծով տնօրեն Ջոն Նյուտոնը: «Բայց եթե ծխում եք, անհնար է, որ առողջության համար ավելի լավ լինի շարունակել սիգարետ ծխելը՝ ամբողջովին էլեկտրոնային սիգարետի անցում կատարելու համեմատ»։
«Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության հորդորը մնում է նույնը․ էլեկտրոնային սիգարետը նվազեցնում է ծխելու ռիսկերը, և դրանից օգտվելը շատ ավելի հավանական է դարձնում սիգարետից բարեհաջող հրաժարվելը, քան միմիայն կամքի ուժին ապավինելը»:
Ո՞րն է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի տարբերությունը: Կարգավորումը՝ հատկապես գովազդի և առաջխաղացման վերաբերյալ, և նիկոտին մատակարարող այլընտրանքում նիկոտինի մակարդակը:
«Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետն ավանդաբար դիտարկվում է որպես սիգարետի փոխարինիչ», – ընդգծում է Սթենֆորդի համալսարանի բժշկության ամբիոնի ՝ մանկաբուժության պրոֆեսոր Բոննի Հալպերն-Ֆելշերը։
Բանավեճ վեյփինգի շուրջ․
Անցած տարվա իր զեկույցում Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալությունը եզրահանգել էր, որ էլեկտրոնային սիգարետը 95% ավելի քիչ վնասակար է այրվող սիգարետից։ Զեկույցում նշվում էր նաև, որ էլեկտրոնայի սիգարետը տարեկան 20 000 մարդու օգնում է ծխելուց հրաժարվել։ Գործակալությունը մտահոգություն էր հայտնել, որ ծխողների կեսից ավելին դեռևս «սխալմամբ մտածում է, որ էլեկտրոնային սիգարետը նույնքան վնասակար է, որքան այրվողը»։
«Նիկոտինի վերաբերյալ հասարակության մեջ թյուրըմբռնում կա», – նշվում է զեկույցի մեջ: «Մեծահասակների 10 տոկոսից պակասն է միայն հասկանում, որ ծխելու հետևանքով առողջությանը հասցվող վնասի մեծ մասի պատճառը նիկոտինը չէ»:
Ի վերջո, զեկույցում ասվում է, որ էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ այն մտահոգությունը, որ երիտասարդների շրջանում այն կնպաստի ծխելու տարածվածությանը, Մեծ Բրիտանիայում տեղին չէ։ Այստեղ կանոնավոր վեյփինգի տոկոսը այն երիտասարդների շրջանում, ովքեր երբևէ չեն ծխել, 1% -ից պակաս է:
«Էլեկտրոնային սիգարետի բուրավետիչները նման են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, և մենք դեռևս չունենք երիտասարդության շրջանում վեյփինգի նման մակարդակ», – անցած հինգշաբթի մեկնաբանել է գործակալության մամլո կենտրոնը։
Միացյալ Նահանգներում ավագ դպրոցի աշակերտների մեկ քառորդից ավելին 2019-ին էլեկտրոնային սիգարետի օգտատեր է եղել՝ համաձայն ԱՄՆ-ում Ազգային երիտասարդական ծխախոտային հետազոտության կողմից հրապարակված նախնական տվյալների:
Մեծ Բրիտանիայում 11-18 տարեկան երիտասարդների շրջանում էլեկտրոնային սիգարետ շաբաթը մեկ անգամից պակաս օգտագործում է 3.3%-ը, իսկ 1.6%-ը դրանք օգտագործում է առնվազն շաբաթական մեկ անգամ:
ԵՄ ծխախոտային արտադրատեսակների հրահանգը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականից, սահմանում է անդամ երկրներում էլեկտրոնային սիգարետի արտադրության, ներկայացման և իրացման կանոնները: Էլեկտրոնային սիգահետի առողջության և շրջակա միջավայրի ռիսկերի վերաբերյալ ԵՄ զեկույցը լույս կտեսնի 2020 թվականի վերջին:
ԵՄ կանոնակարգերը սահմանափակում են նաև էլեկտրոնային սիգարետի հետ օգտագործվող հեղուկում առկա նիկոտինի մակարդակը` ոչ ավելին, քան 20 մգ/մլ, իսկ ԱՄՆ-ում JUUL էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված որոշ հեղուկներ պարունակում են 59 մգ /մլ նիկոտին, ինչը հետևանքով դրանց ազդեցությունն ավելի ուժեղանում է։
5% նիկոտինային Juulpod-ը պարունակում է «երկու տուփ սիգարետի մեջ առկա նիկոտինի քանակ»,- ասաց Հալպերն-Ֆելշերը: «Մինչդեռ Մեծ Բրիտանիայում նման բան թույլատրելի չէ»:
Juul ընկերությունը իրավիճակին տալիս է իր մեկնաբանությունը։ Այսպես, 5% հզորությամբ Juulpod-ը նախատեսված է մեկ տուփ սիգարետը փոխարինելու համար՝ ներքաշումների քանակի ու նիկոտինային հագեցվածության առումներով: Ընկերությունում ասում են․ իրենց ուսումնասիրությունները «հետևողականորեն ապացուցել են, որ 5% նիկոտինային հզորություն ունեցող Juul արտադրատեսակի օգտագործումը հանգեցնում է սիգարետի համեմատ նույն չափաբաժնի նիկոտին ստանալուն՝ ավելի ցածր կոնցենտրացիայով։ Հավելում են․ Juul-ի նիկոտինի մատակարարման փորձը մշակվել է չափահաս ծխողներին օգնելու, որ այրվող սիգարետից անցում կատարեն էլեկտրոնային սիգարետի։
Կարգավորման տարբերություններ
Չի կարելի ասել, որ Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետի վտանգների վերաբերյալ ոչ մի անհանգստություն չկա:
Հանրային առողջապահության գործակալությունը նշում է, որ վեյփինգը զերծ չէ ռիսկերից ու մտահոգություն է հայտնում, որ էլեկտրոնային սիգարետի օգտատերերը պետք է օգտագործեն միայն Մեծ Բրիտանիայի կողմից արտոնագրված արտադրանք ու զերծ մնան տնային պայմաններում պատրաստված կամ ապօրինի արտադրված էլեկտրոնային սիգարետից կամ հեղուկի մեջ հավելյալ նյութեր ավելացնելուց, ինչը կարող է վտանգավոր լինել։
Միացյալ Թագավորության դեղորայքն ու առողջապահական արտադրանքը կարգավորող Գործակալության կողմից նշվում է, որ 2016 թվականի մայիսի 20-ից 2019 թվականի սեպտեմբերի 6-ը էլեկտրոնային սիգարետի օգտագործմամբ պայմանավորված կողմնակի ազդեցության 62 դեպք է գրանցվել։
Սա բավականին հեռու է Միացյալ Նահանգների վիճակագրությունից, որտեղ հիվանդությունն ու կախվածությունը վեյփինգը դարձրել են քննարկման թեժ թեմա։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը նշում է, որ ներկայումս էլեկտրոնային սիգարետի օգտագործմամբ պայմանավորված թոքային հիվանդության 380 հաստատված և հավանական դեպքեր կան։ Պարզ չէ, թե ինչի հետևանքով են առաջացել հիվանդությունները, չնայած հիվանդներից ոմանք էլեկտրոնային սիգարետի մեջ տեղադրել էին մարիխուանայի ակտիվ նյութ՝ THC։ Օգոստոսին ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը հայտնել է, որ հետաքննում է նյարդաբանական ախտանիշների 127 դեպք, որոնք կարող են կապված լինել վեյփինգի հետ:
Թրամփի վարչակազմի քայլերը՝ էլեկտրոնային սիգարետի բուրավետիչներն արգելելու ուղղությամբ, հզոր գործիք կդառնան, որոնք FDA-ը կարող է օգտագործել երիտասարդության կողմից էլեկտրոնային սիգարետի օգտագործման անհանգստացնող տենդենցի դեմ պայքարելու համար:
«Մենք պետք է արագ քայլեր ձեռնարկենք բուրավետիչներ պարունակող էլեկտրոնային սիգարետն արգելելու ուղղությամբ, քանի որ այն հատկապես հրապուրիչ է երիտասարդների համար», – նշել է գործող FDA հանձնակատար դոկտոր Նեդ Շարպլեսը։ «ԱՄՆ-ում երիտասարդների կողմից սիգարետի օգտագործման կրճատման դաշտում ձեռք բերած մեր հսկայական առաջընթացը վտանգված է էլեկտրոնային սիգարետի օգտագործման այս համաճարակի արդյունքում»:
«Ոչ ոք չի ցանկանում, որ երեխաները նիկոտինային կախվածություն ձեռք բերեն, ու մենք կշարունակենք մանրակրկտորեն օգտագործել վարչության ողջ կարողությունը՝ հանրային առողջապահական այս ճգնաժամից դուրս գալու համար»:
Մեծ Բրիտանիայում ոմանք քննադատորեն են վերաբերվում Թրամփի վարչակազմի ծրագրին։
Դան Մարչանթը՝ Միացյալ Թագավորությունում Vape Club-ի հիմնադիր սեփականատերն ու Մեծ Բրիտանիայի Վեյփինգի արդյունաբերության ասոցիացիայի անդամը, նախազգուշացնում է, որ էլեկտրոնային սիգարետն արգելելու արդյունքում կարող է «ձևավորվել սև շուկա»` փաստարկ, որը բերվել է նաև ԱՄՆ-ում վեյփինգի կողմից հանդես եկող փորձագետների կողմից։
«Ինչպես գիտենք, արգելքը չի գործում: Կարգավորումն է գործում», – ասել է Մարչանտը։ «Մեծ Բրիտանիայում մենք ունենք խիստ կարգավորվող շուկա… Այն հիվանդությունները, որոնք հաղորդվում են, իրականում կապ չունեն մասնագիտորեն արտադրված էլեկտրոնային հեղուկների բաղադրիչների հետ»:
Էդինբուրգի համալսարանի հանրային առողջության պրոֆեսոր Լինդա Բոլդը մեկնաբանել է, որ Միացյալ Նահանգների դեպքում սխալ կլիներ արգելել էլեկտրոնային սիգարետի բուրավետիչները:
«Ճիշտ է, որ որ աճող թվով ամերիկացի դեռահասներ փորձել են կամ վերջերս օգտագործել են բուրավետիչ պարունակող էլեկտրնային սիգարետ, և դա ահազանգ է հարուցել: Բայց այս բոլոր ապրանքները շուկայից հանելով, առաջարկվող ԱՄՆ քաղաքականությունը մոռացության է մատնում այն փաստը, որ բուրավետիչները կարևոր նշանակություն ունեն մեծահասակ այն ծխողների համար, ովքեր փորձում են հրաժարվել այրվող սիգարետից», – ասել է նա:
«Եվրոպայում բուրավետիչ պարունակող էլեկտրոնային սիգարետը վերջին տարիներին նպաստել է մեծահասակների շրջանում ծխելու վիճակագրության անկմանը, և պատահական ստուգման վրա հիմնված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային սիգարետը օգնում է չափահասներին հրաժարվել այրվող սիգարետից»:
Էլեկտրոնային սիգարետը աշխարհում
Ըստ Euromonitor հետազոտական ընկերության տվյալների, աշխարհում մոտ 35 միլիոն մարդ ներկայումս օգտագործում է էլեկտրոնային սիգարետ կամ թութունի տաքացման համակարգեր (օրինակ, IQOS):
Այս արտադրատեսակները շատ տարածված են ծխողների շրջանում որպես սիգարետի դեմ պայքարի միջոց, քանի որ նրանք բավարարում են նիկոտինային քաղցը՝ միևնույն ժամանակ ծխողին զերծ պահելով խեժից ու սիգարետի այրման արդյունքում առաջացող թունավոր նյութերից։ Միևնույն ժամանակ, շատերն անհանգստանում են, որ այդ արտադրատեսակները ձևավորում են նոր նիկոտինային կախվածություն՝ մասնավորապես երիտասարդների շրջանում:
Այս տեսանկյունից, ելնելով ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի օրինակներից, արտադրատեսակների ճիշտ կարգավորումը որոշիչ նշանակություն ունի։ Եթե երկրում ձևավորվում է էլեկտրոնային սիգարետի նկատմամբ ճիշտ մշակույթ, ինչպես Մեծ Բրիտանիայում է, երիտասարդների կողմից արտադրատեսակի նկատմամբ հետաքրքրությունը նվազագույնն է լինում, իսկ չափահաս ծխողները հնարավորություն են ստանում ունենալ արդյունավետ գործիք՝ սիգարետ ծխելուց հրաժարվելու ճանապարհին։
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...