Ավստրիացի օրթոպեդները Գյումրիում կզննեն ոսկրային խնդիրներով 120 երեխայի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Ավստրիացի օրթոպեդները Գյումրիում կզննեն ոսկրային խնդիրներով 120 երեխայի

17:10 10.10.2019

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են այցելել ավստրիացի օրթոպեդներ, ովքեր 3 օր հետազոտություններ կանցկացնեն։ Վիեննայի «Շպայզինք» օրթոպեդիկ հիվանդանոցի մասնագետները Գյումրիում կհետազոտեն ոսկրային խնդիրներ ունեցող 120 երեխայի, որոնք նախօրոք են հերթագրվել, իսկ ավստրիացի օրթոպեդների բժշկական ծառայություններից օգտվել ցանկացողներն ավելի շատ էին։

Շիրակի մարզում մանկական օրթոպեդիան զարգացման լուրջ խնդիր ունի։

Վիեննայի օրթոպեդիկ հիվանդանոցի մեկ բժիշկ և մեկ օգնական այս երեք օրերին կընդունեն ոսկրային խնդիրներով երեխաներին: Նրանք այստեղ են նաև սիրիահայ բժիշկ Վարդան Հակոբյանի նախաձեռնությամբ: Առաջին հետազոտվողի՝ 13 տարեկան տղայի մոտ խորացված հարթաթաթություն է: Հայ մասնագետներն այս ախտորոշումն են տվել մի քանի տարի առաջ: Բժիշկները մերսումներով թեթևացրել են երեխայի ոտքերի ցավն ու շուտ հոգնածությունը։

Ավստրիացի բժիշկները երեխային հետազոտելուց հետո ծնողներին տվեցին այնպիսի ցուցում, որը երբևէ չէին ասել: Նրանց խոսքերով՝ անհրաժեշտ է վիրահատություն, որը շատ թեթև միջամտություն է, ընդամենը 15 րոպե կտևի, և տղան կազատվի ոտքի ցավերից, իսկ եթե չվիրահատվի, ապա 50 տարեկանում խնդիրն ավելի կխորանա։

Ավստրիացի օրթոպեդների ուշադրությունը գրավեց նաև 11 տարեկան աղջիկ երեխան, որի ախտորոշումն ի ծնե է տրվել՝ մանկական ուղեղային կաթված: Հիվանդության հետևանքով երեխան զրկված է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: 11 տարեկան աղջկա դեպքում էլ օրթոպեդները եզրակացություն տվեցին, որ վիրահատական միջամտությամբ մասամբ կարելի է վերականգնել երեխայի տեղաշարժվելու ունակությունը, թեև հիվանդությունը լիարժեք չի բուժվի։

Հետազոտվող բազմաթիվ երեխաների համար ավստրիացի բժիշկների մասնագիտական խորհուրդն էր վիրահատական միջամտությունը, որը տեղում պատրաստ էին իրականացնել, եթե անհրաժեշտ հետազոտությունների համար պայմաններ լինեին։ Օրթոպեդիկ հիվանդանոցի բժշկի օգնական Վարդան Հակոբյանի խոսքերով` Գյումրիի ավստրիական հիվանդանոցը ռենտգեն սարքավորում չունի, այդ իսկ պատճառով էլ իրենք չեն կարող վիրահատությունները տեղում կազմակերպել։

Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի տնօրենն էլ ասում է, որ 2 ամիս է, ինչ ռենտգեն սարքավորումը չի աշխատում, որը 30 տարվա հին ապարատ է, հիմա աշխատանքներ են տանում, որ Ավստրիայից նոր սարքավորում բերեն Գյումրի, որը կլինի թվային ու ժամանակակից։

Վիեննայի օրթոպեդիկ հիվանդանոցը համարվում է Եվրոպայի խոշոր կլինիկաներից մեկը, այնտեղ տարեկան մոտ 10․000 վիրահատություն են անում։ Ավստրիացի մասնագետների կարծիքով` Հայաստանում ոսկրային հիվանդություններով երեխաներ շատ են ծնվում, իսկ դրա պատճառը հղիության շրջանում մայրերի մոտ կանխարգելիչ միջոցառումներ չանցկացնելն է:

Վիեննայի հիվանդանոցի օրթոպեդ Գեթ Բեթիի խոսքերով` հղիության ընթացքում ապագա մայրերը լուրջ չեն հետազոտվում, դրա համար էլ Հայաստանում շատ են ոսկրային հիվանդություններով ծնունդները, այնինչ, հղիության 30-րդ շաբաթում արդեն կարելի է կանխել ոսկրային դեֆորմացիաներով ծնունդները՝ հատուկ հաբերով կամ վիտամիններով։

Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի տնօրենն էլ չի հերքում, որ հղիության ընթացքում 10, 15 տարի առաջ այնպիսի հետազոտություններ չէին արվում, ինչպիսին հիմա, և գաղտնիք չէ, որ ոսկրային խնդիրներով ծնունդները շատ էին ու այժմ էլ հետազոտության եկածները հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներն են։

Մեկ այլ պաթոլոգիայի մասին ևս հիշեց Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենը, որը տարիներ առաջ հաճախակի էր պատահում ծնունդների ժամանակ: Դա վերաբերում է կոնքոսկրի խախտված հոդերով ծնունդներին, որոնք հիմա պակասել են՝ ներարգանդային հետազոտություններով պայմանավորված։

Գեթ Բեթիի համոզմամբ, եթե երեխան ծնվում է թթվածնային քաղցով, ապա նրա մոտ մեծ է ոսկրային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Կանխածին երեխաների մոտ պետք է լավ հետազոտել վերջույթները ու հոդերի մերսման ճիշտ թերապիա նշանակել։

Ավստրիացի օրթոպեդները ևս մեկ այց են պլանավորում Գյումրի և մտադիր են տեղում վիրահատություններ կատարել: Մանկական օրթոպեդիայի այն դեպքերը, որոնց համար բարդ հետազոտություններ և անհետաձգելի վիրահատություններ են պահանջվում, տեղափոխվում են մայրաքաղաքի մասնագիտացված կլինիկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP