17:57 09.10.2019
Խորհրդարանում խմբակցությունները 10 օրվա ընթացում Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուներ պետք է առաջադրեն: Բանն այն է, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին հենց այդ հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հարկային պետական ծառայությունում և ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարեն Սարգսյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամների մեծ մասը հարցեր ուղղելուց հետո հայտարարել է, որ Սարգսյանը պատրաստ չէ Հաշվեքննիչ պալատի անդամ դառնալուն: Ըստ պատգամավորների՝ Սարգսյանը չունի բարեփոխումների հստակ ծրագիր, անելիքները քայլ առ քայլ չի պատկերացնում և քաղաքականացված է, թեև հակառակն է պնդում.
«Ես տեղեկացված եմ, որ դուք իմքայլականներին գրել եք, որ 10 հոգի գրագետ մարդ կա, մնացածը քայլող են: Ուզում եմ, որ էս հեռարձակվող սենյակում ասեք՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»,- Սարգսյանին դիմելով՝ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարդան Աթաբեկյանը:
«Ես էջում կարամ շատ բաներ կիսվեմ, դա իմ կարծիքը չի, դա ինչ-որ մեկի կարծիքն է: Դա ես չեմ նշել, ինչ-որ մի բլոգերի շեյր արած բանի մասին է խոսքը: Ես նման բան չեմ գրել, բնականաբար, նման կարծիք չունեմ, իմ էջում հրապարակելով՝ պարտադիր չի, որ էդ կարծիքը կիսեմ: Եթե նույնիսկ եղել է, կիսվել եմ Ալիևի հայտարարությամբ, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, դա չի նշանակում՝ ես Ալիևի հետ համաձայն եմ կամ նմանատիպ այլ բան: Եթե տակը լայք չկա, նշանակում է` դա ընդամենը ինֆորմացիա է: Որևէ քոմենթ չկա, որևէ լայք չկա, ընդամենը կիսվել եմ: Դա, ինձ թվում է, որևէ բանի մասին չի խոսում: Ընդամենը հակառակ տեսակետն է»,- ասել է Կարեն Սարգսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ընդգծել են, որ Սարգսյանի ֆեյբուքյան էջը քաղաքականացված է: Գրեթե բոլոր հրապարակումները վերաբերում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
«Աջակից եղել եմ, չեմ թաքցնում, նաև թեկնածու եմ առաջադրվել և իմ քաղաքական հայացքները «Լուսավոր Հայաստանի» հետ համընկնում է, բայց քաղաքական չեզոքությունը, ընտրվելու դեպքում, բնականաբար, կպահպանվի»,- ասել է Կարեն Սարգսյանը:
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
20:55 05.07.2025
Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվելԹուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...
20:45 05.07.2025
Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետՄեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...
20:33 05.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-իՏեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության […] ...
20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ինԲՐԻԿՍ-ը աջակցում է ՄԱԿ-ին՝ որպես գլոբալ կառավարման և միջազգային հարաբերություններում բազմակողմանիության կենտրոնական մեխանիզմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Մեր դիրքորոշումը, որը արտացոլում է BRICS-ի անդամների միջև քննարկման ընթացքը, այն է, որ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ը՝ առաջ շարժվելու համար», – ասել է […] ...