Հանրային միջոցներն անսահմանափակ չեն, պետք է այն խիստ նպատակային օգտագործվի. Վարդան Արամյանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Հանրային միջոցներն անսահմանափակ չեն, պետք է այն խիստ նպատակային օգտագործվի. Վարդան Արամյանի պարզաբանումը

17:36 09.10.2019

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն իր ֆեյսբույքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել է իր՝ այս վերջին հարցազրույցում հնչեցված այն միտքին, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար.

«Հարգելի գործընկերներ

Իմ այս վերջին հարցազրույցում հնչեցված այն միտքը, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար, իսկ փոխարենն այս պահին ունենք, օրինակ, այդպիսի հատուկ գործիք ոչ արտահանելի հատվածի՝ մասնավորապես բնակարանաշինության համար և դա պետք է վերաիմաստավորել, կարծես թե որոշ հարցեր առաջացրին:
– Առաջին հարցը, որ բարձրացվում է անընդհատ, այն է, թե այդ գործիքը տնտեսակա՞ն է, թե՞ սոցիալական: Ես պնդում եմ, որ դա տնտեսական է առայժմ, ինչու, որովհետև սոցիալականի դեպքում պարտադիր պայման է հանրության կոնկրետ սոցիալական շերտի կամ խմբի թիրախավորումը՝ որևէ սոցիալական խնդիր լուծելու նպատակով:

Հետևաբար ՀԱՐՑ՝ խնդրում եմ ցույց տվեք, թե հասարակության ո՞ր խմբին ենք թիրախավորում՝ որպես վերջնական շահառու, և ի՞նչ սոցիալական խնդիր ենք փորձում լուծել: Պատասխան՝ թիրախավորում ենք բոլորին անխտիր, ներառյալ բարձր եկամուտով անձանց, որոնք կարող են բնակարանի կարիք նույնիսկ չունենալ, բայց օգտվեն այս ծրագրից:
– Երկրորդ՝ ինձ հաճախ հարց են տալիս. պարոն Արամյան, 55 մլն շեմը, որ դրված է, կարծում եք, որ սոցիալական շեմ չէ և ցածր եկամուտներով խմբի՞ն չի թիրախավորում:

Պատասխան՝ համոզված եմ: Խոսենք թվերով՝ 55 մլն դրամ (շուրջ 115 հազար ԱՄՆ դոլարը) բնակարան գնելու համար պետք է վճարես 25-30% կանխավճար և մնացածը` 38.5 մլն դրամը խնդրես բանկից: Եթե բանկը քեզ տրամադրի վարկ (վերցնենք միջին շուկայական այսօրվա պայմաններ – 12%, 10 տարի մարման ժամկետ, ամսական անուիտետային վճարներով (հավասար մասերով մարումներով)), ապա յուրաքանչյուր ամիս վարկառուն պետք է վարկի գծով սպասարկում անի շուրջ 552,360 դրամ: Այսինքն՝ գնորդը պետք է առնվազն այսքան մաքուր (հարկումից հետո) եկամուտ ունենա: Բայց նա պետք է նաև ապրի և սպառում անի, հետևաբար բանկը կպահանջի, որ գոնե իր եկամուտներից 60%-ն ուղղի վարկին՝ հետևապես ներկայացնի առնվազն 920,000 (552,360/0.6=920,600) դրամի եկամուտ հավաստող աղբյուր:

Ընդ որում, դա կնշանակի, որ անձը պետք է ունենա 920,000/(1-0.23(եկամտահարկի նոր դրույք) = 1,194,805 դրամ անվանական աշխատավարձ կամ եկամուտ (իսկ գործող եկամտային հարկի դրույքներով շատ ավելի բարձր): Դա մեր տնտեսության միջին ամսական աշխատավարձի (շուրջ 180,000 դրամ) վեցապատիկից ավելի է (դեռ կանխավճարի՝ շուրջ 34 հազար ԱՄՆ դոլար, խնայողության մասին չեմ խոսում): ՀԱՐՑ՝ որևէ մեկը կարող է պնդել, որ այսքան եկամուտ ստացող անձը սոցիալապես անապահով կամ ցածր եկամուտով ա՞նձ է, եթե ոչ, ուրեմն այդ շեմը սոցիալական շեմ չի կարող համարվել, իսկ եթե պնդում են, որ այո, ուրեմն մեր տնտեսության միջին աշխատավարձը 180,000 չէ, այլ 1,200,000, որն աբսուրդ է:

Եզրահանգում՝ Հանրային միջոցներն անսահմանափակ չեն, և պետք է այն խիստ նպատակային օգտագործվի: Հետևաբար՝ կամ փաստում ենք, որ մենք հատուկ տնտեսական գործիք ենք կիրառում և օժանդակում ոչ արտահանելի հատվածին, կամ այս գործիքը վերաիմաստավորում ենք, որպեսզի իրապես թիրախավորենք որևէ սոցիալական խնդիր և խումբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

20:55 05.07.2025

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

Թուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

20:45 05.07.2025

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

Մեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

20:33 05.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության […] ...

BACK_TO_TOP