Ոստիկանությունը «Շիրակ» ջրօգտագործողների միությունում խախտումներ է բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Ոստիկանությունը «Շիրակ» ջրօգտագործողների միությունում խախտումներ է բացահայտել

18:15 09.10.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թթ․ ջրամատակարարման ծառայություններ մատուցելիս մի շարք խախտումներ է թույլ տվել։

Տեղեկությունները ստուգելու համար ձեռնարկվել են ծավալուն միջոցառումներ։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ պարզվել է, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը խախտումներ է թույլ տվել՝ օգտվելով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց պարտականությունների անբարեխիղճ և ոչ պատշաճ կատարելուց առաջացած հնարավորությունից։

Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների՝ ընկերության տնօրինությունն անձամբ և այլ աշխատակիցների ներգրավելով, լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտել է 2017-2019 թթ․ ընթացքում բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու պայմանագրի պահանջները, չի տեղադրել չափիչ-հաշվառող սարքեր՝ բաժանորդներին զրկելով մատակարարող ոռոգման ջրի ծավալները հսկելու հնարավորությունից։

Անձնական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնատար անձինք թաքցրել են ջրամատակարարման ընթացքում առաջացած 70% ջրի իրական կորուստի ծավալների մի մասը՝ դրանք հավելագրելով ջրօգտագործողների տուրքերին, իսկ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում։ Այս պահին հայտնի տվյալներով՝ փաստացի ուռճացված ծառայությունների դիմաց բաժանորդներից հավաքագրել են 26 միլիոն դրամից ավելի գումար, իսկ պետությունից ստացել՝ 31 միլիոն դրամից ավելի սուբսիդավորման գումարներ։

Պարզվել է նաև, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրենը, հաստատապես իմանալով ընկերությունում որպես պոմպավար գրանցված 7 աշխատակիցների աշխատանքի չհաճախելու և պարտականությունները չկատարելու մասին, հաստատել է աշխատանքի կանոնավոր ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի կեղծ տեղեկագրեր՝ դրանք ներկայացնելով վճարման։

Ըստ նախնական տվյալների՝ վատնման եղանակով հափշտակվել է մոտ 1,5 միլիոն դրամ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BACK_TO_TOP