ՀՀ-ում կբացվի էլեկտրատեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ՀՀ-ում կբացվի էլեկտրատեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը

10:50 10.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և  «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է էլեկտրատեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։

Երվանդ Զորյանը նշել է, որ որպես պրոֆեսիոնալ կազմակերպություն` «IEEE»-ն առաջինն է էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի բնագավառում և մինչ այժմ միջազգային այդ մեծ կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում չի եղել։

Համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրան։ Նա նշել է, որ «IEEE»-ն ունի ավելի քան 405 հազար անդամ աշխարհի տարբեր երկրներում։ Բաղկացած է 39 միություններից, որոնցից ամենախոշորը համակարգչային միությունն է՝ 245 մասնաճյուղերով և 13 հազար անդամներով։

«IEEE»-ն ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների և գիտական սեմինարների կազմակերպման, գիտության զարգացման տեսանկյունից։ 400 հազարից ավելի անդամները հիմնականում գիտահետազոտողներ, գիտնականներ ու ինժեներներ են։

Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Երվանդ Զորյանին Հայաստանում  տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործունեության և ներդրած ջանքերի համար։ Կարևորելով «IEEE Computer society» մասնաճյուղի բացումը Հայաստանում` նախարարը նշել է, որ սա մեծագույն իրադարձություն է մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար։

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև դեկտեմբերին տեղի ունենալիք բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մասին։ Նա նշել է, որ այս տարի նախատեսվում է մրցանակը հանձնել միջազգային հարթակում, և այն այսուհետ կլինի  համատեղ՝ ՀՀ կառավարության և «IEEE»-ի կողմից։ Սա նշանակում է, որ հայկական մրցանակը դառնում է ՀՀ վարչապետի կողմից տրվող բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային մրցանակ։

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ նպատակ կա հաջորդ տարի մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխել Սիլիկոնյան հովիտ, ինչը հնարավորություն կտա մեծ ընկերությունների ղեկավարներին, տեղի հայերին, բարձր տեխնոլոգիական համայնքին հավաքելու հայկական օրակարգի շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

19:58 17.08.2025

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...

BACK_TO_TOP