Դավիթ Գարեջի համալիրի բոլոր եկեղեցիները կբացվեն վրաց հոգևորականների համար. Գախարիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Դավիթ Գարեջի համալիրի բոլոր եկեղեցիները կբացվեն վրաց հոգևորականների համար. Գախարիա

16:32 10.10.2019

«Վաղվանից վրաց քահանայության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիները,- այս մասին  հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին՝ ամփոփելով Ադրբեջան կատարած այցը: Վարչապետը, սակայն,  չի նշել, թե արդյո՞ք ուխտագնացներն ու զբոսաշրջիկները կկարողանան այցելել Ուդաբնոյի և Չիչխիտուրի եկեղեցիներ:

Վարչապետի  խոսքերով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսքը վերաբերել է նաև Դավիթ Գարեջիի հարցին: Ըստ նրա՝ խնդիրը պետք է լուծվի՝ ի նպաստ երկու երկրների ազգային շահերի, պատմական ժառանգության և եկեղեցու:

«Մենք չէինք կարող շրջանցել այնպիսի կարևոր թեմա, ինչպիսին էր Դավիթ Գարեջիի վանական համալիրը: Բոլորս գիտենք, որ ցավոք, Վրաստանի և Ադրբեջանի միջև կան սահմանի որոշ հատվածներ, որոնք սահմանագծված չեն: Սա մեր հետխորհրդային ժառանգությունն է և 25 տարի է՝ այն չի հաջողվում լուծել: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ մենք ունենք պատմություն և աշխարհագրություն, որը կապում է մեզ և, իհարկե, լիովին համաձայն եմ դրա հետ, քանի որ բարեկամներին և գործընկերներին աշխարհագրությունը և պատմությունը ոչ թե բաժանում է, այլ կապում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում նոր սահմանային կետ է բացել, ինչն էլ վրացական կողմի բողոքի պատճառ էր դարձել:

Հիմնախնդրի շուրջ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը վարչապետ Գիորգի Գախարիային նամակ էր գրել՝ նշելով․«Մեզ համար լիովին անընդունելի են ադրբեջանական կողմի այս գործողությունները, որոնց հետևանքով 2019 թվականից զբոսաշրջիկների և հոգևորականների ուխտագնացությունը Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքեր սահմանափակվել են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP